Արեւմուտքը միլիոններ փոխանցե՞լ է «Էռատոյի» հաշվեհամարին՝ չգիտենք, բայց վստահ ենք` այնտեղ Նիկոլի գլուխը կշոյեն

Վերլուծություն

ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան չգիտենք՝ արդեն որեւէ կերպ վարձահատույց եղե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, ասենք, շվեյցարական կամ մեկ այլ բանկում «Էռատոյի» հաշվեհամարին մի քանի միլիոն դոլար փոխանցելով կամ այդ գումարը հենց Նիկոլին կանխիկ վճարելով, բայց վստահ ենք, որ այնտեղ՝ Արեւմուտքում, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ ՀԱՊԿ-ի թշնամիները հիմա ուրախությունից ձեռքերն են շփում եւ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում Նիկոլի գլուխը կշոյեն Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին նրա հայտարարության համար:

«Բայց ուզում եմ հայտարարել, որ Բելառուս ես այլեւս երբեք չեմ այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է հանդիսանում Ալեքսանդր Լուկաշենկոն,- «Ազգային ժողով» կոչվածում հունիսի 12-ին կառավարության ժամի ընթացքում ասել է Նիկոլը, ապա ընդգծել. «Եվ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի»։

Եվս մեկ մեջբերում Նիկոլ հայադավի ելույթից. «ՀԱՊԿ անդամներից մեկը հայտարարում է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, խրախուսել, հավատացել եւ ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո ես պետք է Բելառուսի նախագահի հետ ինչ-որ հարցեր քննարկեմ ՀԱՊԿ ձեւաչափո՞ւմ…»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն իսկապես նեղացե՞լ է Լուկաշենկոյի վերոնշյալ հայտարարությունից, եթե նույնիսկ եղել է նման հայտարարություն, այսինքն՝ այն չի մոգոնվել ու վերագրվել Բելառուսի նախագահին, թե ձեւեր է թափում ու ներքուստ մի բան էլ ուրախ է դրա համար, քանի որ այն համահունչ է եղել ոչ միայն Ալիեւի, այլեւ իր իսկ կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, հենց իր հավատին ու ցանկությանը…

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում հարաբերությունները տեսականորեն կարող են փոխվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի դուրս գալ կազմակերպությունից (այսինքն, ինչպես հասկանալի է ընթերցողին, չլինող մի բան), կամ Լուկաշենկոն հրապարակավ ներողություն խնդրի, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար:

«Այս ամենի մեջ մեղավոր են նրանք, ովքեր կազմել են դաշինք, որի անդամներն Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին ծրագրել»,- հրեշավոր կեղծիքով փորձելով մոլորեցնել հայաստանյան հասարակությանը եւ արդարացնել ՀԱՊԿ-ից Հայաստանն առաջիկայում հանելու իր որոշումը կամ մտադրությունը` խորհրդարանում հունիսի 12-ին հայտարարել է Նիկոլ հայադավը:

Ավելի վաղ Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, ասել էր. «Ես դեռ մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն խորհրդածում էինք ճաշի ժամանակ։ Այն ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարեւոր է: Շատ կարեւոր է պահպանել այս հաղթանակը»։

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՍԱԾՈՒՄ ՏԵՍԱ՞Ք 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐԵՎԷ ԽՈՍՔ

Հիմա ուշադրություն, Լուկաշենկոյի ասածում տեսա՞ք որեւէ հայտարարություն, որ Բելառուսը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը կամ պատերազմից առաջ խրախուսել պատերազմում Ադրբեջանի հաղթանակը… Դե, իհարկե՛, ոչ: Հավանաբար արդեն հասկանում եք, որ դիմացինին նրա կողմից չարված արտահայտություն վերագրելը Նիկոլի ոճն է, ծանոթ ձեռագիրը կամ փեշակը:

Որ հավատացել է Ադրբեջանի հաղթանակին՝ Ալիեւի հետ միասին գալով այն եզրակացության, ընդ որում, ամենեւին էլ ոչ սխալ եզրակացության, որ տվյալ պատերազմում կարելի է հաղթել, քանի որ դատելով ամենից` երկուսով էլ նախապես գիտեին Նիկոլի եւ իր ոհմակի նպատակները, նրանց կողմից նախապատրաստվող եւ իրականացվելիք պետական դավաճանությունը, դա Լուկաշենկոյի հայտարարությունում կա:

Կա նաեւ ոչ թե պատերազմից առաջ Ադրբեջանի հաղթանակը ցանկանալու, այլ պատերազմից հետո այդ հաղթանակը պահպանելու ցանկությունը, բայց 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը Բելառուսի մասնակցության վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունում ոչինչ չկա: Եթե այդ կապակցությամբ կան փաստեր, Նիկոլը պարտավոր է հրապարակել դրանք, բայց քանի որ մինչեւ օրս չի հրապարակել, իրավունք ունենք եզրակացնելու, որ նա այդ առումով, մեղմ ասած, զրպարտել է Բելառուսի նախագահին:

Դեռ մայիսի վերջին ելույթ ունենալով Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածում` Նիկոլ հայադավը հայտարարել էր, որ տեղյակ է ՀԱՊԿ անդամ երկու երկրի մասին, որոնք աջակցել են Ադրբեջանին 2020թ. ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ։

Թե ո՞ր երկրների մասին է խոսքը, ինչպես արդեն նշել ենք վերոնշյալ հրապարակման մեջ, նա չէր հստակեցրել եւ, չնայած ՌԴ արտգործնախարարության պահանջին, մինչ օրս այդպես էլ չհայտնեց, ինչից կարող ենք ենթադրել, որ հայոց գերագույն գլխավոր ստախոսը հայ ժողովրդին ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը վարկաբեկելու ստոր նպատակով հերթական անգամ դիմել էր իրեն հարազատ կեղծիքի հնարքին:

Նկատենք, որ Բելառուսի առնչությամբ հայտարարված, բայց չհիմնավորված մեղադրանքը վերաբերում է ոչ թե Արցախում 2020թ. ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին աջակցելուն, այլ 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցելուն: Հենց դա նկատի ունենալով ենք ընդգծում, որ Նիկոլը 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցած ՀԱՊԿ անդամ երկու պետությունների անունները մինչ օրս չի հրապարակել:

ՉԼԻՆԵՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ԻՐ ՈՀՄԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԼԻՆԵԻ՞Ն ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…

Հիմա անդրադառնանք Լուկաշենկոյի հայտարարությանը: Եթե Բելառուսի նախագահն Ալիեւին իսկապես ասել է՝ «Շատ կարեւոր է պահպանել այս հաղթանակը», իրեն թույլ է տվել նաեւ «ձեր ազատագրական պատերազմից առաջ» արտահայտությունը, ապա անկախ նրանից, որ լիովին հասկանալի է Ալիևին հաճոյանալու նպատակները (Ադրբեջանում Բելառուսի տնտեսական, պետական շահերի, միգուցե նաեւ անձնական բիզնես շահերի առաջ մղում), նման արտահայտությունները միանգամայն անթույլատրելի եւ խստորեն դատապարտելի են, մանավանդ` ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի կողմից: Լուկաշենկոն պետք է իրեն հաշիվ տար, որ գործ ունի ոչ միայն առերեւույթ պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող Նիկոլի եւ նրա դավաճանական ոհմակի, այլեւ հայ ազգի հետ, որից պետք է ներողություն խնդրի:

Մյուս կողմից հասկանալի է, որ եթե Նիկոլի եւ իր ոհմակի կողմից առերեւույթ պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմով եւ պետական դավաճանության շարունակմամբ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին երկու փուլով ամբողջապես հանձնելու փաստը չլիներ, Լուկաշենկոն իրեն նման արտահայտություններ թույլ չէր տա: Այնպես որ, Լուկաշենկոյին ներողություն խնդրելու պահանջ կարող է ներկայացնել հայ ազգը, բայց ոչ երբեք Նիկոլ հայադավը, ինչպես նաեւ իր դավաճանական ոհմակից եւ նիկոլազոմբիներից որևեւէ մեկը, նրանք բացարձակապես չունեն դրա բարոյական իրավունքը:

Եթե անգամ մի պահ ընդունենք, թե Բելառուսը, ավելի ճիշտ` Լուկաշենկոն ոչ միայն հավատացել է Ադրբեջանի հաղթանակին, այլեւ ցանկացել դա, խրախուսել եւ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, ապա, միեւնույնն է, Նիկոլ հայադավը նրանից նեղանալու եւ նրան ինչ-ինչ պահանջներ առաջադրելու որեւէ բարոյական իրավունք չունի, քանի որ դեռ 1999թ. ապրիլին հանդես գալով մամուլի ասուլիսով` որպես «Օրագիր» թերթի խմբագիր, հանդես է եկել հակաարցախյան անսքող քարոզչությամբ:

Նիկոլն այն ժամանակ ասել է, որ «Հայաստանում գործում է ղարաբաղյան մաֆիա, որի առաջնորդները, հանդիսանալով «փախստականներ Ղարաբաղից», հայերիս էլ ցանկանում են փախստական դարձնել մեր իսկ հայրենիքից»:

Ինչպես 17.04.1999թ. հրապարակված իր հոդվածում նշել է Վաղինակ Տերտերյանը, ««Օրագիր» թերթի խմբագրին տրվեց հետեւյալ հարցադրումը. ինքն էլ Իջեւանից է, ի՞նչ տարբերություն կա Իջեւանի եւ Ղարաբաղի միջև, եթե նա եւս ապրում է Երեւանում, արդյո՞ք իրեն փախստական չի համարում: Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետեւաբար փախստական չէ: Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետեւաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել, ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են» (ընդգծումը՝ մերը):

Վերը մեջբերվածը՝ դեռ 1999-ին… Նույն դավաճանական դիրքորոշումն ունեցողը ս. թ. հունիսի 12-ին, երբ խորհրդարանից դուրս իր ենիչերիները լուսաձայնային նռնակներ էին շպրտում հանրահավաքի խաղաղ մասնակիցների վրա, ծեծում, խոշտանգում նրանց, «Ազգային ժողով» կոչվածում, ըստ էության, հայտարարել է հետեւյալը՝ պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Իր եւ իր ոհմակի կողմից Հայաստանի Սահմանադրության ոտնահարումը եւ պետական դավաճանությունը յուր մանիպուլյացիաներով հայտնի այս անձը ներկայացրել է իբրեւ անխուսափելի եւ անհրաժեշտ զիջում Ադրբեջանին:

Ի՞նչ է, կարծում եք, թե Լուկաշենկոն այս ամենին տեղյակ չէ՞, Բելառուսի հատուկ ծառայությունները նրան ժամանակին չե՞ն զեկուցել, թե Նիկոլը, ինչպես ասում են, ինչ խմորից է հունցված, ինչ հակահայ հայացքներ, դիրքորոշում ունի առնվազն 1999-ից սկսած… Եվ սխալվե՞լ է Լուկաշենկոն՝ Նիկոլ հայադավին, ՀԱՊԿ-ի և ՌԴ- ի թշնամուն ոջիլի ձագ անվանելով…

ՍԽԱԼՎԵ՞Լ Է ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ ՆԻԿՈԼԻՆ «ՈՋԻԼԻ ՁՈՒ ԱՆՎԱՆԵԼՈՎ»

Նշելով, որ ըստ առցանց այլ ԶԼՄ-ների` Բելառուսի նախագահ Բածտկա-Լուկաշենկոն պատասխանել է ադրբեջանամետ հայտարարությունների համար ներողություն խնդրելու վերաբերյալ կապիտուլյանտ Նիկոլի պահանջին, Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր էջում գրել է. «Բելառուսի նախագահը բառացի ասել է."Слушайте, ну это же смешно! Он говорит: "Пусть Лукашенко извинится". Хорошо, я готов, прямо вот сейчас, при всех. Извини, дорогой, но ты гнида! Ещё одна! У нас уже была такая гнида, в зелёной кофточке, тоже постоянно что-то требовала. Ну, с ним уже всё ясно..."

Լուկաշենկոն նաեւ բացահայտել է, որ Նիկոլն իրեն թույլ է տվել գիշերով զանգել Բելառուսի նախագահին եւ խնդրել բարիշացնել Պուտինի հետ, որը նա կատարել է... Բածկան նաեւ բացահայտել է, որ Պուտինն ուղղակի զզվում է Նիկոլից եւ ասել է. "Вы бы знали, Александр Григорьевич, как же этот Пашинян заколебал. Ну, он по-другому сказал, я тут смягчаю для вас. Я же тогда попросил, они встретились в Москве...". Հետաքրքիր է, Ալիեւի նվաստացումները եւ նսեմացումները կուլ տվող Նիկոլն ու դրան հանդուրժող հայությունը իրո՞ք մտածում են, որ Բածյան ներողություն է խնդրելու թուրքին սպասարկող Նիկոլից եւ դրան սատարողներից...»:

Լուկաշենկոն, ըստ ԶԼՄ-ների, մի բան էլ է ասել Նիկոլի վերաբերյալ՝ "Вот такая "благодарность" сейчас от него":

ԵԹԵ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Նկատի ունենալով Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին Նիկոլի հիշյալ հայտարարությունը, «Սլավյանսկի բազար» միջազգային երաժշտական ամենամյա հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը, ինչպես հայտարարել է պատվիրակության ղեկավար, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որոշում է կայացրել չմեկնել Բելառուս եւ մասնակցություն չունենալ հուլիսի 8-18- ն այնտեղ կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» մրցույթին:

Քոլեջի կայքում հրապարակված Կիրակոսյանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո եւ համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը, ու կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»:

Եթե տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները չգնահատելու անհնարինության վերաբերյալ Կիրակոսյանի հայտարարությունը կեղծավորություն չէ, ապա թող նկատի առնվեր հենց դա, եւ ոչ թե Բելառուս այցելելու վերաբերյալ Նիկոլ հայադավի հայտարարությունը՝ «Եվ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի»: Թող մշակութային միջոցառման համար բացառություն արվեր, քանի որ այն աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորող իսկապես միակ լեզուն է:

Ինչ վերաբերում է հիշյալ քոլեջի տնօրենի «լիահույս» լինելուն, որ «կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները», ապա հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, չնայած ոմանց մեծ ցանկությանը, չեն էլ դադարել, որ շարունակվեն, Կիրակոսյանը Նիկոլի, Նիկոլի ոհմակի ու Լուկաշենկոյի հարաբերությունները թող չշփոթի երկու ժողովուրդների հարաբերությունների հետ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287029&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը