Արշակի «կրկին փորձիր»-ը

Վերլուծություն

Օրերս կայացավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շարժումից կուսակցություն դարձած «Համահայկական ճակատ»-ի անդրանիկ համագումարը` արդեն երկրորդ անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նախորդ համագումարից հետո տեղեկացրել էր, որ` «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել է` առաջնորդվելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ։ «2024 թվականի ապրիլի 19-ին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը Գործակալության կողմից 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետեւաբար՝ կուսակցության պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով»։ Արդարադատության նախարարությունը մատնացույց էր արել, որ կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։ Նշել էր, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը եւ նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական։ Մինչդեռ դիմումատուն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իր ներկայացրած տեղեկանքում եւ կուսակցության կանոնադրությունում նույն հասցեի փոխարեն, տարբեր հասցեներ էր նշել, որով խախտվել է օրենքի նշված պահանջը եւս։ Ավելին, որպես իրավաբանական անձի գտնվելու վայր նշվել էր կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն: Դիմումատուն նաեւ մի շարք պարտադիր սահմանումներ չէր ներառել իր կանոնադրությունում։ Այսպիսով` ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցրել էր, որ պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ կուսակցության գրանցումը մերժելը, բացի իրավական դրդապատճառներից, այլ հիմնավորումներ չունի: Եվ ահա արդեն երկրորդ անգամ Արշակ Կարապետյանը, Մոսկվայում նստած, փորձում է կուսակցություն գրանցել: Երբ անձամբ կգա, կուսակցության նորընտիր ղեկավարությունից վստահեցնում են. «Всему свое время, իշխանությունը, որ այստեղ է, ինչով է օգտակար լինում Հայրենիքին, միայն հանձնելո՞վ»: Իսկ թե ինչ եղավ այս անգամ համագումարին, անդրադառնանք դետալ առ դետալ:

ԻՆՉՈՒ ՇԱՀԻՆՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐԱՐ ՀԵՏ «ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ»

Ըստ էության, նախորդ համագումարի թիվ մեկ պատասխանատուն Հովհաննես Շահինյանն էր, ում էլ վերագրվեցին վերոնշյալ բոլոր թերացումները, ու այս անգամ համագումարին նա արդեն չկար, կուսակցության գլխավոր քարտուղարի ընտրված պաշտոնն էլ ի չիք դարձավ, կուսակցությունն ընտրեց նոր ղեկավար կազմ: Առհասարակ, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի բախտը թիմակիցների ընտրության հարցում չի բերում: Նա ձեւավորեց «Համահայկական ճակատ» շարժումը, որի համահիմնադիրն էր ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, բայց նրանց ճանապարհները կարճ ժամանակ անց բաժանվեցին, հետո գործ բռնեց Հովհաննես Շահինյանի հետ, այստեղ էլ մի ուրիշ պատմություն դուրս եկավ: Իհարկե, քաղաքական կուլիսներում ասում են, որ Կարապետյան-Շահինյան հարաբերությունների վատթարացումը միայն նախորդ համագումարի տեխնիկական խոտաններով չէր պայմանավորված, այլ նաեւ ֆինանսական ինչ-ինչ տալ-առնելիքով: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը փորձեց պարզել հենց Հովհաննես Շահինյանից, բայց նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է, ինչ անհասանելի է: Իսկ երկրորդ նոր համագումարի ժամանակ միաձայն կուսակցության նոր նախագահ ընտրված Արսեն Վարդանյանն այսպես պարզաբանեց ղեկավար կազմի փոփոխությունը. «Հովհաննես Շահինյանի փոփոխությունը կապված է իր դեմ հարուցված քրեական գործերով, որն իրեն ավելի կխոչընդոտեր, զուտ դա է: Նա մեր ընկերն է, մեր հետ է` գաղափարապես»: Իհարկե, համոզիչ չէր Ա. Վարդանյանի մեկնաբանությունը, հատկապես, որ հիշեցրինք նրան, որ Հովհաննես Շահինյանի դեմ քրեական գործ հարուցված էր, երբ նախորդ համագումարին ընտրվեց կուսակցության գլխավոր քարտուղար: Ա. Վարդանյանը մեր դիտարկմանը կարճ պատասխանեց. «Այո, կար»: Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի` խորհրդի անդամ ընտրված հետախուզության վարչությունում աշխատած նախկին սպա Նաիրա Գեւորգյանն էլ չկարողացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչու է «Համահայկական ճակատ»-ը դեռ չստեղծված` անընդհատ փոփոխվում է ղեկավար կազմը. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, նաեւ այդպես էլ է լինում: Ծառայությունում էլ է այդպես, ինչ-որ մեկին նշանակում ես, հետո սխալվում ես, փոփոխում ես»: Լավ, բայց քանի՞ անգամ կարելի է սխալվել` այն էլ քաղաքականության մեջ: Թեպետ ծառայության մեջ էլ Արշակ Կարապետյանն անսխալական չէր:

ԱՐՇԱԿԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

Ինչեւէ, վերադառնանք կուսակցության նորընտիր նախագահին: Օնլայն տարբերակով միանալով համագումարին` Արշակ Կարապետյանն ասաց, որ Արսեն Վարդանյանի հետ միասին ծառայել են, նա գնդապետ է, հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատարն է եղել եւ իր մարտական ընկերը: Մինչդեռ այլ կողմից վերջերս նրան ճանաչեց հանրությունը սոցցանցում: Արսեն Վարդանյանը մինչեւ համագումարը` տպավորություն էր, որ քեֆը լավ մտել էր ուղիղ եթեր եւ հորդորում էր Բագրատ սրբազանին միանալ «Համահայկական ճակատ» կուսակցություն-շարժման համահայկական արժանապատվության տրիբունալին. «Սա շատ կարեւոր բան ա, չի լինելու իրավական գործընթաց, քառօրյա, 44-օրյա հանձնաժողովներ, այլ լինելու է հայի արժանապատվության տրիբունալ: Ամբողջ հայ ազգը որոշելու է, ով էս 36 տարվա ընթացքում խախտել ա հայի արժանապատվությունը, որը թանկ արժեք ա, դրա համար պատասխան ա տալու: Չի լինելու քրեական, օլիգարխական պատիժ, այլ լինելու ա հասարակ ռամիկի պատիժ, չագուճը խփելու են, ասեն` էս մարդուն գնդակահարել, էն մարդը սաղ կյանքը պիտի տանջվի, մյուսը պետք ա գնա շինարարությունում աշխատի… Մենք մարդ ենք սպանելու, բայց մարդասպան չենք լինելու` հայ ժողովրդի արժանապատվության համաձայն»: Ընդ որում` Արսեն Վարդանյանին էլ կողքից հուշեցին, որ այս ամենն իրականություն դարձնելու համար` նախ օրենք են ընդունելու համապատասխան: Քավ լիցի` գործելու են օրենքին տառին համապատասխան, եւ տրիբունալը գործելու է ազգի դավաճանների հանդեպ:

Ի դեպ, արդեն ամիսներ է, ինչ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սպասում է Արշակ Կարապետյանի խոստացած տրիբունալին: «Արշակ Կարապետյանին սպասում ենք ՀայաստանումԱրշա՛կ, տո՛ւն արի: Արի՛, տրիբունալ այստեղ ստեղծենք», - հեգնախառը խնդրում ու հորդորում էր Քոչարյան Անդրանիկը դեռ ապրիլին: Վերջիվերջո, երբ է ձեւավորվելու այդ «տրիբունալը», հարցը համագումարի ժամանակ շրջանցեց Արսեն Վարդանյանը:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Չմոռանանք անդրադառնալ կուսակցության համագումարի մեկ այլ ուշագրավ դրվագի: Կուսակցության հիմնադիր համագումարը վարում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս այլ կուսակցության նախագահ` «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանի» Խաչիկ Ասրյանը: Թե ինչով էր պայմանավորված սա, նա ամբիոնից այսպես պարզաբանեց. «Համաձայնել եմ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը նախաձեռնած խմբի առաջարկի հետ` այն է` ելնելով իմ քաղաքական փորձառությունից վարել այսօրվա հիմնադիր համագումարը»: Այո՛, փաստորեն, տրիբունալ կառուցող Արշակ Կարապետյանի կուսակցությունում այդպես էլ նիստ վարող չի գտնվել: Մինչդեռ Խաչիկ Ասրյանը ջանք ու եռանդ չխնայեց իրեն այդ հարցում դրսեւորել գերազանցիկ: Ի դեպ, մեր աչքից չվրիպեց այն, որ համագումարին ներկա էին սլավոնական արտաքինով օտարերկրացիներ, ասել, որ նրանք հասկանում էին` ով ինչ է խոսում, կամ ինչ է կատարվում, կլինի ֆանտաստիկայի ժանրից: Բայց նաեւ մինչեւ այժմ չի հերքվել համացանցում արված քաղաքական գործիչ Ռոման Նազարյանի գրառումը: Նա մասնավորապես գրել է. «Հարգելի´ հայրենակիցներ, ըստ ինձ հասած տեղեկության, սույն թվականի հունիսի 21-ին «Մարիոթ» հույրանոցում տեղի ունեցած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր թվով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարի ընթացքում բաժանվել է 2000-ական դրամներ, որոնք այնտեղ են գտնվել ոմն Կարինեի միջոցով: Ասեմ, որ այդ կուսակցությունը ըստ էության պատկանում է նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետայնին, եւ նաեւ ասեմ` բոլոր այն մարդիկ, որոնք եկել են ոմն Կարինեի միջոցով, նրանք հույրասիրությանը չեն մասնակցելԱրշակ, փաստորեն ՌԴ-ից նման կերպ ես ուզում հա՞ ՀՀ-ում քաղաքական ուժ ստեղծել, կստեղծես, բա չես ստեղծի»:

Նշենք նաեւ, որ մինչ այս պահը որեւէ պարզաբանում չկա նաեւ շրջանառվող այն լուրերի հետ կապված, թե Արշակ Կարապետյանի եւ Նիկոլի միջեւ ձեռք է բերվել որոշակի համաձայնություն, եւ այդ փոխշահավետ գործարքի կնքահայր է հանդիսացել ասֆալտային գեներալ, ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյան Գագոն: Ըստ նույն շշուկների` ՔՊ-ականների եւ Արշակ Կարապետյանի ներկայացուցիչների միջեւ հանդիպում է եղել վերջինիս գրասենյակներից մեկում: ՔՊ-ականները հույս ունեն Արշակ Կարապետյանի միջոցով ինչ-ինչ կամուրջներ գցել ռուսների հետ, սակայն Արշակ Կարապետյանը այդպիսի կամուրջների չի տիրապետում: Այնուհանդերձ, նա համագումարին կրկին պաթոսային ելույթ ունեցավ` խոստանալով պայքարել դավաճան համակարգի դեմ` այն համակարգի, որի կողքին անձամբ ինքն էր` զբաղեցնելով Նիկոլ Փաշինյանի կառավարությունում` բարձր պաշտոններ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 15-ը:

Ս. Հ.

https://iravunk.com/sim/?p=287028&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը