Գուցե նոր չէ՞ ՀՀ քաղաքացիությունից Թանդիլյանի ամաչելը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Լիլիթմակունցությունը դարձել է քաղաքական կատեգորիա: Հիշո՞ւմ եք, որ 44- օրյա պատերազմից առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ արդեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե՝ «Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում», իսկ հետո եղավ ճիշտ հակառակը: Եվ հիմա զարմանալի «զուգադիպությամբ»՝ նույնը կրկնում է Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԸ, ով վերջին շրջանում թիվ մեկ բանախոսն է դարձել իշխանական ու մերձիշխանական ԶԼՄ հարթակներում: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Թուրքիան այլեւս չի կանգնի Ադրբեջանի կողքին, ՀՀ-ի դեմ չի կռվելու նրա բանակի կազմում, իրավիճակ է փոխվել»: Չէ, կա՛մ դուք իրոք անուղղելի եք, կա՛մ հերթական թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ՝ էլի մարդկանց գլխի տակ փափուկ բարձ եք դնում:

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ էլ ցնցող եզրահանգման է եկել, թե՝ այս երկիրն էլ ապրելու չի: Նա մասնավորապես նշել է. «Ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են»»,- գրել է նա: Միայն թե զարմանալի է, որ այս հայտարարությունից հետո՝ չի լուծարվել իր հիմնադրած կուսակցությունը, որը կոչվում է «Ապրելու երկիր», թե՞ այլ երկիր նկատի ունեին հիմնադրելուց: Ինչեւէ, զարմանալի է, որ հայ քաղաքական գործիչը ամաչում է ՀՀ քաղաքացիությունից, բայց չի ամաչում ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ նախարար աշխատելուց, այնուհետեւ արցախյան հուզիչ հայտարարություններ անելուց հետո՝ մի հատ էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ նախարար աշխատելուց, ապա այնտեղից էլ «թռնելուց»՝ օրհասական պահին: Էլ չասենք, որ գուցե նոր չէ՞ ՀՀ քաղաքացիությունից Թանդիլյանի ամաչելը, այլապես ինչպե՞ս հասկանալ, որ «Ապրելու երկիր» անունը կրող կուսակցության հիմնադրի որդիներն, ըստ մամուլում առկա պնդումների, բանակից ազատվել են, իրենց ապագան էլ տեսնում են արտերկրում:

Իսկ Լոռու նախկին մարզպետ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով օրերս նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։ «Դուք որեւիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,- վստահեցնում է նա՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մինչդեռ այդ անձնական պատճառները, պարզվում է՝ չեն խանգարում, որ խորհրդական աշխատի Փաշինյան Նիկոլի մոտ, իսկ թե ինչ խորհուրդներ է տալու, ապշեցնող պատասխան տվեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում. «Ընթացքում կերեւա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան…»։ Ինչպես փաստաբան Արսեն Բաբայանն է նշում, ընդհանրապես, նորմալ կառավարման համակարգում, խորհրդականի կամ այլ պաշտոնի անհրաժեշտությունն առաջանում է աշխատանքի ծավալներից ելնելով։ Այլ կերպ՝ կա շատ աշխատանք կոնկրետ ոլորտում, աշխատողները քիչ են, եւ անհրաժեշտ է նոր մարդկանց ներգրավել, որպեսզի հասցնեն աշխատանքը։ Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, փաստորեն, հակառակն է անում․ նշանակում է որեւէ մեկին պաշտոնի, եւ հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել այդ պաշտոնյան։ Եվ ահա դպրոցի մի կախիչ նորմալ չսարքող նախկին մարզպետը իր խորհուրդները կկախի Փաշինյանի ականջին:

Զարմացած է «Իրավունք»-ը

 

https://iravunk.com/sim/?p=287027&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը