ԵՎՐՈ-2024. Վրաստանը պատմական հաղթանակ տարավ ու դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ)
Սպորտ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին` երրորդ տուրում, մրցաշարի նորեկ Վրաստանի ազգային հավաքականը F խմբում 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին։
Հաշիվը բացվեց արդեն երկրորդ րոպեին. իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան դիպուկ հարվածով ավարտեց իր թիմի նախաձեռնած գրոհը։
Վրացիները 57-րդ րոպեին ավստրիական ԼԱՍԿ-ի կիսապաշտպան Օթար Կիտիեշվիլիի ջանքերով վաստակեցին 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ Ժորժ Միկաուտաձեն, որը գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2-0։
Խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Չեխիային։
Պորտուգալիան 6 միավորով F խմբում գրավեց առաջին տեղը։ Թուրքիան նույնքան միավորով երկրորդն է, իսկ Վրաստանը 4 միավորով` երրորդը։ Չեխիան 1 միավորով եզրափակեց խումբը։
Վրաստան - Պորտուգալիա` 2-0 (տեսանյութ)
Չեխիա - Թուրքիա` 1-2 (տեսանյութ)