Պետք չէ ամեն մի աղբ համարել մշակույթ. Կարեն Գրիգորյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցն է ջազմեն ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով բարձր է գնահատում ներկայիս երաժշտական, մշակութային սանդղակը եւ երիտասարդ սերնդի մեջ տեսնում ապագան։

«ՍԻՐԱՀԱՐՎԵՑԻ ԱՅԴ ԲԼՅՈՒԶԱՅԻՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻՆ»

Քա՞նի տարեկանից եք զբաղվում երաժշտությամբ եւ ինչո՞ւ ընտրեցիք ջազը:

— Իմ առաջին երաժշտական գործիքը դհոլն էր։ Ես երկու տարեկան էի, հայրս տանը նվագում, պարապում էր ու նկատեց, որ ես սեղանի վրա կամ առհասարակ որտեղ հնարավոր էր, փորձում էի նվագակցել իրեն: Եվ նա ինձ համար դհոլ գնեց: Սակայն երբ առաջին անգամ դիտեցի Ռեյ Չարլզի մասին ֆիլմը, սիրահարվեցի այդ բլյուզային հնչյուններին ու հասկացա, որ սա այն երաժշտությունն է, որը ուզում եմ նվագել:

Առանձնացրեք երեք ջազմենների, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել Ձեր ընտրության հարցում:

— Երաժիշտները շատ են՝ Չարլի Փարկեր, Բադ Փաուել, Դիզի Գիլեսպի եւ այսպես շարունակ, բայց շատ կարեւոր ազդեցություն է թողնում, երբ լսում ես կենդանի համերգներ։ Երբ սկսում էի սիրահարվել այս երաժշտությանը, վերջնական ինձ օգնեց Վահագն Հայրապետյանի եռյակը՝ Արմեն Չիկո Թութունջյանի եւ Սիմոն Դոլմազյանի հետ։ Ես ոչ մի համերգ բաց չէի թողնում եւ իրենցից միշտ սովորել ու սովորում եմ։

Ինչպե՞ս կգնահատեք հայ երիտասարդների սերը դեպի ջազն այսօր:

— Շատ լավ, խոստումնալից երիտասարդներ ունենք՝ միշտ մեծ էներգիայով:

«ԱԶՆԻՎ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՔՈ ՄՏՔՈՒՄ ՈՒ ՍՐՏՈՒՄ Է»

Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում հայ մշակույթում:

— Մշակույթում շատ հաջողություններ ենք գրանցում, մասնավորապես՝ կինոերաժշտության մեջ։ Ամեն անգամ մի լավ նորություն ենք լսում՝ նոր ստեղծագործություն, ինչը հպարտանալու առիթ է տալիս։ Պարզապես պետք չէ ամեն մի աղբ համարել մշակույթ։

Ինչո՞ւ է ավելի հասու եւ ցանկալի դարձել անորակ երաժշտությունը, եւ արդյո՞ք մեղավորությունը այն մատուցողների մեջ չէ:

— Դա գալիս է ինֆորմացիայի պակասից։ Այսօր կոշկակարը կամ մեքենայի արհեստավորը շատ հանգիստ կարող է դառնալ երգիչ։ Պարզապես ինչ-որ գումարով ձայնագրման ստուդիայում ձայնագրվելով, այնուհետեւ գովազդ միացնելով։ Այժմ շատերը այս եղանակով են դառնում «հայտնի»։ Իհարկե, ցավալի է, բայց փաստ, սակայն դա ապրում է մի քանի օր ու մահանում եւ ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում:

Դուք ստեղծագործում եք եւ թողարկել եք Ձեր ալբոմը, պահանջարկը մե՞ծ է նմանատիպ երաժշտության:

— Ստեղծագործելուց չեմ դիտարկում դա այսօրվա հանդիսատեսի համար է, թե՝ ոչ, կամ ինչքան մարդ կլսի: Պարզապես ազնիվ պետք է անել այն, ինչ քո մտքում ու սրտում է։ Իմ գրած երաժշտությունը ես եմ։ Առհասարակ, խորհուրդ կտամ երաժիշտներին՝ չտրվել սադրանքների ու ավել գումարի դիմաց իրենց միջի երաժշտությունը չարժեզրկել։

«ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՈՒ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք՝ որպես երիտասարդ ջազմեն։

— Սկսում եմ երկար սպասված դասերս։ Դասավանդելու եմ «Ուլիխանյան ջազ ակումբ»-ում։ Շատերն էին հարցնում՝ դասավանդելո՞ւ եմ, թե՝ ոչ։ Սիրով պատասխանեմ, որ՝ այո, կկիսվեմ այն փորձով, որով անքուն գիշերներ եմ անցկացրել։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին:

— Ամենաթանկը ժամանակն է, այն պետք է գնահատել ու ճիշտ օգտագործել։ Անիմաստ ժամանակ չվատնել տարատեսակ բաների վրա, այլ կայանալ, պարապել, լսել լավ երաժշտություն եւ, իհարկե, չստացվելու դեպքում՝ չհուսահատվել, այլ շարունակել աշխատել այնքան, մինչեւ արդյունքը կգոհացնի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում