Քերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները

Թեմա

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասներ հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

 

 Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ավարտվեց Քերոբյանի տնային կալանքը, որից անմիջապես հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը»։ 

 

Քերոբյանի խոսքով՝ «գործից կերևա», որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Քերոբյանը նշում է, որ աշխատակիցները փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Գործի նյութերում սա երևում է։ Ինչպես նախկին նախարարն է ասում՝ «մենք սա ցույց կտանք»։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։

 

Կապված Արգիշտի Քարամյանի հետ՝ նախկին նախարարն ասում է.

 

«Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսը սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ»։

 

Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ, նախարարն ասում է. «Այո։ Իմ կարծիքով՝ նրանք մտածել են, որ այստեղ, իսկապես, կարող է կոռուպցիոն խնդիր լինել, և բախվելով այն խնդիր հետ, որ նախարարության աշխատակիցներն աշխատում են ազնիվ, անկաշառ, միևնույն է, ինչ-որ շարժմամբ շարունակել են առաջին վարկածի ապացուցմանն ուղղված գործողությունների շղթան։ Անընդհատ չի ստացվել ապացուցվել և որոշվել է, որ այսքան արված աշխատանքը ջուրը չեն գցելու, տարել են առաջ։Ես կարծում եմ, որ այս գործի մեջ որևէ բովանդակություն չկա»։

 

Նախկին նախարարը նաև հավելել է. «կա կոռուպցիայի դեմ պայքար, վարչապետն էլ դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Երբ անցած տարի ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվն ընկավ, դրան հետևեցին մի շարք քննարկումներ, թե ինչ անել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ տա։ Դրան հաջորդեց ձերբակալությունների շղթա, ես կոռուպցիայի բացահայտման դեպք չեմ հիշում, որի վերաբերյալ դատական ակտ կլինի։ Երբ դուք ապացույցների բազմություն եք ապահովում, որ նախարարին մեղադրանք առաջադրեք, արդյո՞ք կարող եք ապահովել, որ այդ մեղադրանքը դառնա մեղադրական ակտ՝ մեկ տարվա ընթացքում։ Մենք այս դեպքում ունենք իրավիճակ, երբ մեկ տարուց ավելի ակտիվ քննչական գործողություններ են արվել և որևէ ապացույց չկա»։

«Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, դա բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք»,- եզրափակել է նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում