Մեքենան փոխադրամիջոց է, այլ ոչ թե` քաղաքական միջոց

Վերլուծություն

Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցություն, բացի «կամանդուշիյ» Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ից`միասնական հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպին: Ըստ քառյակի` տեղի ունեցածը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Ավելին` նրանց գնահատմամբ` Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների (նկատի ունեն ՀՀ Ազգային ժողովի դիմաց խաղաղ ցուցարարներին «արյունլվա անելու» օպերացիան):

«Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երեւույթները։ ՀՀ իշխանություններն արդեն տեւական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ, թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ըստ արցախյան օրենսդիրների` վտանգավոր եւ անընդունելի է ներհանրային համերաշխությունը խարխլող ու Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսեւորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլեւ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Նրանք պահանջում են ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն եւ թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսեւորումներից: Պահանջում են ու ճիշտ են անում, արդարացի է, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ կարողանում այլեւս թաքցնել, որ թե՛ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցորեն, եթե չասենք` բնազդաբար, սարսափում է արցախցիներից: Ըստ էության, Փաշինյան Նիկոլի գլխավոր ախոյանը շարունակում է մնալ ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որի դեմ արշավը դեռ շարունակելու է մինչեւ վերջ` չսահմանափակվելով Բագրատ սրբազանի շարժման մեջ ներդրված անձանց միջոցով այն «վնասազերծելով», այլ հենց թուրքի դեմ կռիվ տվող արցախցիները: Այն թուրքի, որը պարզվեց վիրավորական չէ, երբ իր հասցեին էլ են վանկարկում: Բայց մյուս կողմից հարց է ծագում` Արցախի խորհրդարանը ինչո՞ւ ժամանակին քայլեր չձեռնարկեց, լռեց ու լռեց եւ հիմա բորբոքվել է միայն նրա համար, որ Արցախի դե յուրե վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան է Նիկոլը գրոհով խլո՞ւմ:

«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Ա, ԹՈՂ ԺԵՇՏԻՆ ԼԻՆԻ»

Տեղին է հիշել ժողովրդական խոսքը` «Ինչ լինում ա, թող ժեշտին լինի», բայց փաստորեն, Սամվել Շահրամանյանին հարցեր չկա՞ն, էլ չասենք, որ 4 խմբակցություն համախմբվեցին` ի պաշտպանություն նրա մեքենայի, մինչդեռ Արցախը պահելու հարցում այդպես էլ չկողմնորոշվեցին…Այո՛, մեղմ ասած` չկողմնորոշվեցին, մինչդեռ առնվազն մի քանի անգամ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը դիմում էր արցախցիներին եւ ասում` ձեր միակ փրկությունը կլինի այն, որ շտապ ԱԺ արտահերթ նիստ գումարեք, դիմեք Ռուսաստանին, որպեսզի վերջինս պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ եւ տրամադրի արցախցիներին ՌԴ քաղաքացիություն, որովհետեւ այլ ճանապարհ չկա: «Օրերը շատ թանկ են, պահանջե՛ք ձեր պատգամավորներից, որպեսզի հավաքվեն եւ ԱԺ որոշումով դիմեն ՌԴ-ին: Ռուսաստանը Արցախը կարող է վերցնել իր պրոտեկտորատի տակ, քանի որ Արցախը Սովետական միության սահմանադրական սուբյեկտ է, իսկ Ռուսաստանը Սովետական միության իրավահաջորդն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միակ լուծումը ՀԱՊԿ առաքելության տեղակայումն է, որը պետք է օր առաջ հրավիրվի: Հայաստանի իշխանության կողմից որեւէ այլ գործողություն դավաճանություն է, որը պայմանավորված է Ադրբեջանի եւ Եվրամիության հետ», - զգուշացնում էր Հ. Բաբուխանյանը դեռեւս 2023 թվականի սկզբին` մարտ-ապրիլ ամիսներին, եւ ընդգծում` բոլոր այլ ճանապարհները տանելու են դեպի Ադրբեջան կամ դեպի պատերազմ: Արդյունքում` ամիսներ անց եղավ ե՛ւ պատերազմ, ե՛ւ Արցախը հայաթափվեց ու հայտնվեց Ադրբեջանի կազմում:

Այն, որ Արցախի խորհրդարանական խմբակցություններն այդ ժամանակ այդպես էլ չգիտակցեցին իրենց քայլերի կարեւորությունն ու պահի հրամայականը եւ եղավ այն, ինչ եղավ, գուցե հնարավոր է արդարացումներ գտնել` էմոցիաներով փաթեթավորելով: Բայց հատկանշական է, որ Արցախը հանձնելուց հետո էլ` նույն ԱԺ խմբակցությունները հանդես չեկան միասնական դատապարտող հայտարարությամբ, որ իրենց ընտրած նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիր է ստորագրել (համենայնդեպս, հակառակն ապացուցող որեւէ փաստ մինչ այս պահը չկա): Թողնենք մի կողմ հուզական ասպեկտը, բայց, ի վերջո, պե՞տք է պարզաբանում լինի` ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ` հայկական Արցախի «դատավճիռը» հայի ստորագրությամբ: Ու այսքանից հետո` միասնական հայտարարությամբ հանդես գալ, թե ինչու է ՀՀ Քննչական կոմիտեն դեռեւս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված եւ ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով` Սամվել Շահրամանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում կայացրել, իհարկե, տարօրինակ է: Հիշեցնենք, որ խոսքը սեփականության իրավունքով Արցախի Հանրապետության նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենայի մասին է, որը վարել է Աշոտ Դանիելյանը, ում էլ վերագրվում է թմրամիջոցների հետ կապված պատմությունը: Ի դեպ, Բագրատ սրբազանն էլ, փոխանակ ստի եւ կեղծիքի դեմ պայքարը շարունակելու շրջանակում հանուն ճշմարտության եւ արդարության, ինչպես ինքն է ձեւակերպում, այս հարցերը փորձեր դնել Սամվել Շահրամանյանի առաջ` մի բան էլ իր մեքենան նվիրեց նրան:

ԿՌՎԻՑ ՀԵՏՈ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ ՉԵՆ ՃՈՃՈՒՄ

Բայց այս ամենն ամենեւին էլ չի արդարացնում նիկոլական իշխանության «բեսպրեդելն» արցախցիների նկատմամբ: Նույնիսկ հադրութցի երգիչ, քառօրյա ու 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչեցն է ահազանգում, որ արցախցիներին «ավելի վատ աչքով են նայում, քան նույնիսկ սեռական փոքրամասնություններին»: Ու այս ատելությունը գեներացվում է իշխանության ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի նախագահ ներկայացող Սամվել Շահրամանյանն (ըստ իր հրամանագրի` Արցախի հանրապետություն չկա, որ ինքն էլ նախագահ լինի) այսքան ժամանակ մի ծպտուն չհանեց: Ավելին` որպես կանոն, նա աշխատում է չխոսել: Ու երեւի լավ էլ անում է, քանի որ քիչ դեպքերում երբ մի փոքր խոսում է, հասկանում ես, թե նաեւ ինչու այսօր Արցախ չունենք: Այսպիսով` մեքենայի հետ կապված միջադեպից հետո Շահրամանյանը խոսեց` անդրադառնալով մի հարցի, որը, երեւի, իր համար ամենակարեւորն էր` հաշվի առնելով, որ Արցախում տեղի ունեցածի մասին չի խոսում, արցախահայության ներկայի եւ ապագայի մասին` եւս: Իսկ ահա «ծառայողական» մեքենայի առգրավմանը եւ Արցախի ներկայցուցչության դարպասները կոտրելու դեպքի հետ կապված միանգամից որոշեց «ատամ ցույց տալ». ուրեմն` ո՞րն է նրա համար առաջնայինը:

«Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են եւ փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է...»,- ասել է նա եւ նաեւ նշել, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախի ներկայացուցչությունում` մուտքի դռներ կոտրելով եւ մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ: Հարց է ծագում, իսկ ինչպիսի՞ն էր իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ, չէ որ բազմիցս նրան հրապարակային մարդիկ խնդրում ու պահանջում են բացատրել` հստակ, բոլոր մանրամասներով, թե ի՞նչ էր նշանակում Արցախը լուծարելու մասի իր հրամանագիրը, այդ թվում` իրավական ասպեկտով: Վերջին հաշվով, եղե՞լ է նախագահի հրամանագիր կամ դրանից հետո` պաշտոնապես չեղարկվե՞լ է: Եվ վերջիվերջո, Շահրամանյանն ավելի լավ կաներ, որ իր շքեղ ավտոմեքենայի փոխարեն` գոնե մեկ տանկ բերեր, նստեր ու քշեր դեպի Հայաստան: Չէի՞ն թողնի, ոչինչ, գոնե մարտում պատիվը կփրկեր… Ու այսքանից հետո Շահրամանյանն ավտոմեքենան համարում է «Արցախի մնացորդների վերացման հարց...»: Նրա համար այս պահին այդ ավտոմեքենա՞ն է «Արցախի մնացորդը», թե՞ սեփական ժողովուրդը: Ու ամենավատն այն է, որ կարող է եւ նույն խելքին է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա եւս կարող է ԱՀ նախագահի երբեմնի ծառայողական ավտոմեքենան ընկալել որպես «Արցախի խորհրդանիշ» եւ գրոհ կազմակերպել «ժեշտի» դեմ, ինչպես եւ արեց: Էլ չասած, որ Արցախի վրա, որի միակ պաշտոնական հիշատակը սույն ներկայացուցչությունն է, միայն թուրքերը կարող էին հարձակվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286895&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը