«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Տնտեսություն

Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 4-ին տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։

Գագաթնաժողովի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղերը, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։

Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու դրա անցկացումը կունենա իր ազդեցությունը գրեթե բոլոր ոլորտների վրա (այդ թվում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ), քանի որ արդի պայմաններում բարձր տեխնոլոգիական լուծումներն անհրաժեշտ են բոլոր ոլորտների համար։

Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ կունենա ֆորումի ժամանակ և մասնակիցներին կներկայացնի իր փորձն ու տեսլականը։

«Ucom ընկերությունը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագծերին, և այս գագաթնաժողովին էլ մենք մեծ կարևորություն ենք տալիս։ Կոնկրետ այս Գյումրիում անցկացվող միջոցառումը նպատակ ունի խթանել մարզերում տեխնոլոգիաների զարգացումը, ու ես վստահ եմ, որ շուտով մարզերի մեր տաղանդավոր երիտասարդները մեծ ներդրում են ունենալու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է էքսպո, որին մասնակցելու են թվային լուծումներ առաջարկող և կիրառող կազմակերպություններ։ Նաև նախատեսված են պանելային քննարկումներ՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում» թեմաներով։

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գործընկերներն են՝ «Յունիքոմփ», «EasyPay», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները և ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Միջոցառման օրակագին, խոսնակներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://silicon-mountains.org:

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության