Ռուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես Պորոշենկո

Միջազգային

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը, ռուսաստանցի պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա դաշինքի հաջորդ գագաթնաժողովում։

Զրույցի ձայնագրությունը հրապարակվել է պրանկերների թելեգրամյան ալիքում։ Վովանն ու Լեքսուսը, որոնք այլ անձանց անվան տակ զրուցել են համաշխարհային քաղաքականության տասնյակ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ԱԳ նախարարի հետ զրույցն անցկացրել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից։

Նրանք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին հարցրել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին, որը կանցկացվի հուլիսին Վաշինգտոնում։ Նա պրանկերներին պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անձամբ զգուշացրել է՝ Կիևը չպետք է ակնկալի, որ այս գագաթնաժողովին դաշինքին միանալու հրավեր է ստանալու։ Նա նաև ընդգծել է Ուկրաինայի ղեկավարն այս հարցում չպետք է վիճի արևմտյան գործընկերների հետ։

«Ես պաշտպանում եմ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ես միշտ դա արել եմ և վստահ եմ, որ դա տեղի կունենա, բայց այս անգամ այդ հրավերը չի լինի: Այնպես որ, կարծում եմ, որ կարևոր է չվիճել սրա շուրջ»,- ասել է Քեմերոնը պրանկերների հետ զրույցում:

Բացի այդ, նա ասել է, որ Մեծ Բրիտանիան մասնավոր կերպով խնդրում է Ֆրանսիային չսրել հակամարտությունն Ուկրաինայում, այն է՝ զորքեր չուղարկել մարտական գոտի, հակառակ դեպքում, ըստ նրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր թիրախ կունենա»։

Քեմերոնը նաև մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր փակ հանդիպման մասին, որի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը փորձել է համոզել նրան չարգելափակել Ուկրաինայի ֆինանսավորումը։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում