ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ ԲՐԻԿՍ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ՍպորտԿազանում ավարտված ԲՐԻԿՍ մարզական խաղերում, Հայաստանը ելույթներն ավարտել է 1 ոսկե և 7 բրոնզե մեդալով։ Վերջին բրոնզե մեդալը մեր թիմի կազմում նվաճել է ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ կուրաշ /կոխ ըմբշամարտ /մարզաձևի 65 կգ քաշային կարգում կանգնելով պատվո հարթակի 3֊րդ աստիճանին։ Մեր երկրի հավաքականը 90 երկրների թեժ պայքարում 8 մեդալով զբաղեցրել է 14-րդ տեղը։ Նշենք, որ հայ մարզիկներից միակ ոսկե մեդալը նվաճել է կարատեիստ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նա 5 հաղթական մենամարտ է անցկացրել ու հռչակվել չեմպիոն, նրա թիմակիցներից - 84 կգ քաշային ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ արժանացել է բրոնզե մեդալի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

