ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Սպորտ
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան հուշամրցաշարից, որին մասնակցել են նաև Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի ու Սաուդյան Արաբիայի կաշվե ձեռնոցի մարտիկները։ Մեր թիմը 10 մեդալ է նվաճել, որից 7 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե ու գրավել թիմային առաջին պատվավոր տեղը։
Ոսկե մեդալ են նվաճել Վաղարշակ Քեյանը, Արթուր Ավետիքյանը, Էրիկ Առստամյանը Ալիկ Կճոյանը, Մարատ Միքայելյանը, Դավիթ Սիմոնյանը, Միսակ Տեպանյանը, արծաթե մեդալ են նվաճել Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը, իսկ Ալբերտ Հարությունյանը արժանացել է բրոնզե մեդալի։ Այս մրցումով մեր ընտրանին սկսել է նախապատրաստվել աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=286791&l=am/