ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԻՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ։
ՍպորտԸմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած նոր դասակարգման աղյուսակում տեղ են գտել 5 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ։ Նրանցից 3-ը մասնակցելու են Փարիզի Օլիմպիական խաղերի մրցումներին, որոնց մեկնարկում մնացել է հաշված օրեր։ Մինչև 97 կգ քաշային կարգում 52.000 միավորով առաջատարը շարունակում է մնալ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ և ՄԱԼԽԱՍ ԱՇՈՏՅԱՆԸ 77 կգ համապատասխանաբար 35.000 և 46.000 միավորով 4-րդ տեղում են։
ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆԸ 60 կգ և ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ 63 կգ էլ զբաղեցրել են 5-րդ ու 6-րդ հորիզոնականները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

