ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ ՎՈԼՈԴՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՀունաստանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, Հայաստանի պատանեկան հավաքական թիմի կազմում հանդես եկած ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան 55 կգ քաշային կարգի ծանրորդ ՎՈԼՈԴՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, երկամարտի 197 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում։
Վոլոդյայի անձնական մարզիչը Արսեն Թամրազյանն է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

