Ինչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ցնցող հայտարարությամբ է հանդես եկել ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ  Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հերթական հավաքի ժամանակ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` «Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք: Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են։ Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատացողները մնան»: Փաստորեն, ստացվում է, որ իզուր էլ ընդդիմությունն այսքան ժամանակ սատարում էր շարժմանը, իրենք սրբազանին պետք չէին: Բայց զարմանալին այն է, թե այդ դեպքում ինչի՞ համար «փուռը տվեց» այս շարժումը տասնյակներով ընդդիմադիրների, որոնց վրա կարվեցին քրեական գործեր, ոմանք կալանավորվեցին, ոմանք էլ դատապարտվեցին: Օրինակ` «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հարց է բարձրացնում. «Բա որ տենց էր, էլ ինչի՞ իզուր երկրորդ քրեական գործը հարուցեցին իմ դեմ, որ կոչ արեցի մարդկանց դուրս գալ փողոց շարժման միտինգին։ Բա ես էլ մտածել էի, որ ընդդիմադիր շարժում է...»:

Ի դեպ, Բագրատ սրբազանի շարժման առաջնորդներից առեղծվածային կերպով անհետացած, իբրեւ «առեւանգված» ու հետո հայտնված ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւս շարունակում է զարմացնել իր հայտարարություններով: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Պարզվում է` անհաշտ ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը, ով բացառում է նախկինների ներկայությունն ու դեմ է պառլամենտական ընդդիմության վերարտադրվելուն, տասը տարի առաջ ՀՀԿ երիտասարդական թեւի գերակտիվ կադր էր։ Ինչն իր կենսագրությունից ակտիվ թաքցնում է (առնվազն` Վիքիպեդիայի հոդվածում, որն ինքն է գրել տվել, քանի որ ուրիշ ոչ մեկին նա հետաքրքիր չէր)։ Հիմա Սուրեն, նախկինն ո՞վ է։ Տասը տարի առաջ ՀՀԿ-ի շնորհիվ եւ միգուցե հաշվին եվրոպաներով տարբեր սեմինարներին մասնակցում էիր, ամեն ինչ օկ էր։ Բա հիմա գեւորգպապոյանի հայացքները հագել ես ու դեմ ես ՀՀԿ-ի ու «Պատիվ ունեմ»-ի վերարտադրմա՞նը»: Թերեւս, մեզ մնում է կրկնել մեդիափորձագետի հարցը` բա սազե՞ց, Սուրո…

Չսազեց նաեւ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ: «Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն` այս ինստիտուտում, որտեղ դասավանդում էր երեկ հուղարկավորված 67-ամյա դերասանուհի Լալա Մնացականյանը, այդպես էլ նրա հիշատակի անկյուն չի բացվել` անգամ հարազատ ամբիոնում: Անկախ նրանից, որ աններելի էր իր «Շուշին բոմժանոց» էր» արտահայտությունն ու 2018-ին զորակցելը նիկոլականներին, բայց, այդուհանդերձ, «մարդ էր, Հորացիո՛»: Եվ ի վերջո ո՞վ ենք մենք, որ հետմահու քննադատենք կամ ներենք, թող Աստված ների: Միայն հարցը մնում է այն, թե պետական ինստիտուտի անփությո՞ւնն է եղել սա, թե՞ քաղաքական դիրքորոշումն է: Ավելին` Լ. Մնացականյանի հուղարկավորությանը զարմացած էին, որ դերասանուհու կողմից այդքան աջակցություն ստանալուց ու դրա համար քննադատվելուց հետո` նիկոլական գործադիր իշխանությունից չէին եկել հրաժեշտ տալու: «Մի հարց տամ` կառավարությունից մարդ եկա՞վ: Լռենք, որովհետեւ սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին: Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետեւ ով մի քիչ էն չի խոսում, իրենք նեղանում են»,- ասել է դերասան Լեւոն Հարությունյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=286780&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը