ԵՎՐՈ-2024. Գերմանիան վերջին րոպեներին փրկվեց պարտությունից(տեսանյութ)
Սպորտ
Եվրո-2024-ի A խմբում երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման 28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն (տեսանյութ)
Երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։
Գերմանիան 7 միավորով A խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է։