«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»

Սպառողի անկյուն

Առողջությունը երբեմն կարող է մեզ տհաճ անակնկալներ մատուցել, նույնիսկ, եթե նախկինում նախազգուշացնող նշաններ չեն եղել։ Պարզվում է, որ փրկությունը կարող է գալ բոլորովին անսպասելի կողմից։

Առողջությունը մի բան է, որը հաճախ «մեր տեսադաշտից դուրս է մնում» կյանքի խառնաշփոթ եռուզեռի պատճառով: Իրավիճակը հատկապես տագնապալի է «թաքնված մարդասպանների» դեպքում՝ զարգացող և ասիմպտոմատիկ հիվանդություններ։ Օրինակ՝ արյան բարձր ճնշումը, ինսուլտը և շաքարախտը։

Պարզվում է, որ այս նենգ հիվանդությունների կանխելուն կարող է օգնել սովորական թեյը։

The Sun-ը տեղեկացրել է նոր հետազոտության մասին, որը ցույց է տալիս, որ այս շատ սիրված ըմպելիքը կարող է օգնել նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների ախտանիշները և օգնել բարձրացնել իմունային համակարգը:

Արևմտյան Ավստրալիայի Էդիթ Քաուանի համալսարանիգիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 800 կանանց և պարզել, որ թեյի մեջ պարունակվող ֆլավոնոիդների բարձր մակարդակ ունեցողների մոտ շատ ավելի քիչ հավանական է աորտայի կալցիֆիկացումը, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի:

Էլ ինչի՞ն կարող է օգնել շատ օգտակար նյութեր պարունակող բուրավետ ըմպելիքը։

600x400

Բարձր արյան ճնշում

Շատերն ապրում են՝ չիմանալով, որ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեն։ Նշանները կամ ախտանիշները հազվադեպ են լինում, ուստի որոշ մարդիկ առաջին անգամ գիտակցում են իրենց արյան բարձր ճնշման մասին, երբ ունենում են ինսուլտ կամ սրտի կաթված: Այդ իսկ պատճառով այս հիվանդությունը կոչվում է «լուռ մարդասպան»։

Դիետոլոգ Քիմ Փիրսոնը բացատրում է. «Թեև թեյի և արյան ճնշումն իջեցնելու գիտական կապը ակնհայտ է, թեյ խմելը հանգստացնող ծեսի վերածելը նաև կնվազեցնի ձեր սթրեսի մակարդակը»:

Կաթվածի ռիսկ

Կաթվածը կարող է մահացու լինել, իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, կարող են անդամալույծ մնալ, չկարողանալ խոսել և տառապել մի շարք այլ թուլացնող կողմնակի ազդեցություններից:

Բայց հաշվի առնելով, որ ինսուլտների 80%-ը կանխարգելելի է, լավ նորությունն այն է, որ օրական մեկ կամ երկու բաժակ թեյը կարող է օգնել նվազեցնել ռիսկը:

Չինաստանի Տյանցզին բժշկական համալսարանիգիտնականները 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 50-ից 74 տարեկան ավելի քան 365,000 մասնակիցների: Նրանք պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական երկու-երեք բաժակ թեյ են խմում, ինչպես նաև երկու-երեք բաժակ սուրճ, ինսուլտի ռիսկը 32%-ով ցածր է եղել:

Շաքարային դիաբետ

Լուրջ հիվանդություն, որի դեպքում մարմինը չի կարող արտադրել ինսուլին հորմոնը, կամ արտադրած ինսուլինը ճիշտ չի աշխատում շաքարի մշակման համար, տառապանք է պատճառում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Թաիլանդի Մահիդոլ համալսարանում անցկացված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ նախադիաբետով և առանց դրա կամավորների մոտ, որոնք սև թեյ են խմել, արյան շաքարի մակարդակն ավելի ցածր է եղել, քան պլացեբոյի խմբում (խումբ, որը ենթարկվել է օրգանիզմի գործընթացներին ֆիկտիվ միջամտությունների):

«Շաքարախտի և թեյի կապը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա է դարձել։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն նվազեցնում է արյան շաքարը և խթանում ինսուլինի արտադրությունը, ինչը նշանակում է, որ այն կրկնակի օգուտ է բերում շաքարախտի ռիսկի նվազեցման հարցում: Բայց գլխավորը, որ պետք է հիշել այն է, որ կարևոր է առողջ սննդակարգ ունենալ և նվազագույնի հասցնել շաքարի ազդեցությունն առողջության վրա, ինչը նշանակում է խմել թեյ, բայց խուսափել թխվածքաբլիթներից և ավելորդ քաղցրավենիքից»–, բացատրում է սննդաբան Քիմ Փիրսոնը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան