Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո Արեյան
![Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո Արեյան](/timthumb.php?src=disc/23-06-24/e2714e7a0ae927f461ed8af4c7dce610.jpg&w=780)
Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ափսոս էր Լալան, շատ ափսոս: Երկնքի ճամփան է հիմա բռնել հայ թատրոնի տխրատալուկ ժպիտը: Գեղեցիկ մարդ, արտիստ՝ ի ծնե: Նա զարդարել էր թատրոնն ու կինոն՝ իր գեղեցիկ խաղով:Հավաստիացնում եմ ձեզ՝ չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ: Չի եղել մի դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի՝ սա տեսել եմ, այսպես է, այնպես է: Ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը»,-նշեց Արեյանը
https://iravunk.com/sim/?p=286727&l=am/