Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ
Մշակութային
«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով, որի ժամանակ Եվրամիության դրոշով ծածկել են ԱԺ ամբիոնը: Նրա գնահատմամբ՝ վեց տարի է հայ ժողովուրդն իր իսկ կատարած ողբերգական սխալի հետեւանքով տեսավ այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել:
— Տեսանք պատերազմներ, Արցախի կորուստ, զավակների կորուստ, անվերջանալի մահեր… Այս դավաճան իշխանությունն՝ իրենց վայ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, խմեցին հայի արյունն անվերջ՝ խաղաղության անվան տակ: Եվ այս ողբերգական վիճակում եւ առանց ամոթի, երբ հայտարարում են նոյեմբերին նոր պատերազմի մասին, անամոթաբար, ի հեճուկս հայ ժողովրդի՝ ոչնչացնում են հայ- ռուսական հարաբերությունների վերջին կապերը, որպեսզի թողնեն հային լրիվ անպաշտպան՝ թուրքի յաթաղանի տակ, ժամ առաջ կատարելով թուրքի բոլոր պահանջները: Ցավալիորեն հայ ժողովուրդն ականատես եղավ, թե ինչպես հասարակության համար անհայտ մարդիկ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնին փռեցին Եվրամիության դրոշը: Իսկ Եվրամիությունը երբեւէ միջամտե՞ց հայ ժողովրդի ողբերգություններին, իհարկե՝ ոչ: Եվ ո՞վ է իրավունք տվել այդ պատահական մարդկանց, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել Ազգային ժողովի ամբիոնին Եվրամիության դրոշը: Հա՛յ ժողովուրդ, ոտքի՛ կանգնիր, փրկի՛ր քո դարավոր բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ իհարկե, փրկիր քո Հայաստան աշխարհը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=286683&l=am/