Վերջապես` Արցախի մասին Սրբազանը կոնկրետ բան կասի՞

Հասարակություն

Արցախի հետ կապված մեկնաբանության կարող միտք հնչեցրեց նաեւ Բագրատ սրբազանը, ով երեկ երեկոյան այցելել էր Արցախի ներկայացուցչությունի` ի աջակցություն Շահրամանյանի, որի մեքենան «բերետավոր խուժանը» երեկ առեւանգել էր (այս տերմինն ենք օգտագործում, քանի որ այդպես էլ հստակ իրավական բացատրություն չկա, թե հայաստանյան իրավապահներն այդ ո՞ր օրենքով են հետապնդում իրենց ասածով` ադրբեջանական Արցախում գրանցված մեքենաները Հայաստան բերելը, որոնք, ընդ որում, թույլատրել են, որ մտնեն Հայաստան):

Այսպես, ըստ Սրբազանի` մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Արցախի մասին, պայմանավորված մեր ժողովրդի տուն վերադառնալու իրավունքով։ Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ողջ աշխարհից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ ասել է Բագրատ Սրբազանը:

Խոսել կարելի է շատ բան: Բայց եթե ուզում ես փոխարինել իշխանությանը, ապա նաեւ պետք է հստակ բացատրես` ի՞նչ չի արել իշխանությունը եւ ի՞նչ կանես դու` դառնալով իշխանություն, որ յս կամ այն հարցը լուծվի: Կանկրետ դեպքում, «բազմաթիվ անգամ խոսելուց» զատ, Սրբազանը վերջապես պե՞տք է բացատրի իշխանության գալու դեպքում իր ու իր ղեկավարած շարժման այն գոնե ուրվագծային, հայեցակարգային տեսլականը, որ կօգնի արցախահայությանը` իրենց համար ձեռնտու պայմաններով տուն վերադառնալ: Թե՞ կառավարություն դառնալու դեպքում էլի «բազմաթիվ անգամ կխոսեենք Արցախի մասին», մինչեւ թեռման ինքն իրեն վերջնականապես կփակվի:

https://iravunk.com/sim/?p=286610&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը