ԵՎՐՈ-2024. Ֆրանսիան և Նիդերլանդները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
Սպորտ
Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները խաղադաշտից հեռացան առանց միմյանց դարպասը գրավելու։
Թիմերը լավ հնարավորություններ ունեին բացելու հանդիպման հաշիվը, ֆրանսիացիների կազմում հանդիպման գոլի հեղինակ դառնալու մի քանի լավ հնարավորություններ ունեցավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Բայց հանդիպումն ավարտվեց 0:0.
Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները չորսական միավորով D խմբում բաժանում են 1-2-րդ տեղերը:
Նիդերլանդներ - Ֆրանսիա՝ 0-0 (տեսանյութ)
https://iravunk.com/sim/?p=286602&l=am/