ԵՎՐՈ-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ(տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի առաջնության E խմբի Սլովակիա - Ուկրաինա հանդիպումն ավարտվեց ուկրաինացիների կամային հաղթանակով` 2-1:
Հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց Իվան Շրանցը:
Պատասխան գոլը խփեց Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն, այնուհետև տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Ռոման Յարեմչուկը:
Ուկրաինան E խմբում առաջին հաղթանակը տարավ և 3 միավորով հավասարվեց Սլովակիային ու Ռումինիային, իսկ պարտությամբ մեկնարկած Բելգիան դեռ միավոր չունի:
Սլովակիա - Ուկրաինա՝ 1-2 (տեսանյութ)
https://iravunk.com/sim/?p=286599&l=am/