«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշխարհ կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Աշխարհ կանգնիր, իջնող կա: Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին` մասնավորապես նշելով. «Եթե մի ընդդիմություն ուզում է, Ալեն Սիմոնյանի ականջին բան ասելով, հարց լուծի, իրեն էլ ասում են՝ գնա էստեղից… Ես ամաչում էի, որ դա նայում էի, դա չմոյություն է, խայտառակություն է: Ու դրանից հետո շարունակում եք գնալ խորհրդարա՞ն»: Քավ լիցի, հարցն այն չէ, թե ճիշտ է ասում, թե` սխալ, բայց զարմանալի է, որ «չմոյության» մասին խոսում է Սասուն Միքայելյանի եւ այլ ՔՊ–ականների կողմից խորհրդարանում քացու տակ ընկած Էդմոնը, ում նույն Ալեն Սիմոնյանը «քաղաքական տրյապկա» էր անվանում, իսկ հետո դարձավ Նիկոլի հատուկ հանձնարարություններով ըըըը… դեսպանը: Մեկը լինի հարցնի` Մարուքյան Էդմոնին, բա ինքն այն ժամանակ ինչո՞ւ մանդատը չդրեց:

Եթե Հայաստանի ներքաղաքական կյանքը դարձել է խայտառակություն, ապա արտաքին քաղաքականությունն ավելի ողբերգական է: Օրվա իշխանության հակաբելառուսական դեմարշը նոր երանգներ է ստանում: Վիլնյուսում ԱԳ նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ հանդիպել է Բելառուսի ընդդիմադիր լիդեր Տիխանովսկայայի հետ: Իբր մարսե՞լ էր Հայաստանը Սիմոնյան Ալենի ու Տիխանովսկայայի հանդիպումը, հիմա էլ սա: Զարմանալի է, որ Միրզոյան Արոն այդպես էլ չհասկացավ, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է որոշում «փուռը» տալ: Այս մասին ուշագրավ դիտարկում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Նիկո՛լ, եթե այդքան տղա ես, ապա Տիխանովսկայայի հետ հանդիպի դու, այլ ոչ թե «վեցնոցդ», ու ոչ թե ինչ-որ երկրի մայրաքաղաքում, այլ` Երեւանում... Շատ ծիծաղելի է, երբ համաշխարհային «տուզիկ» կապիտուլյանտի տիտղոսակիր Նիկոլը փորձում է «կծել» Բատկայի կրունկը..»: 

Կրունկ ասեցինք, հիշեցինք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետեւանքով ձեռքի դաստակը կորցրած ԵՍԱՅԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ: Պարզվում է` դեռեւս տուժող չի ճանաչվել։ Նիկոլի իշխանության օրոք, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, բայց զարմանալին ամերիկյան ու արեւմտյան դեսպանատների ո՛չ տեսնելն է, ո՛չ լսելը: Մի ԼԳԲՏ-ական, որ ձեռքը չէ, անգամ ձեռնոցը կորցներ, հիմա ճղել էին իրենց տիկնայք ու պարոնայք դեսպանները, բայց քանի որ խոսքը 44-օրյա պատերազմի մասնակցի մասին է, լռում են:

Մենք ապրում ենք այնպիսի խառը ժամանակներում, որ գեղեցիկը կարող է ոչ թե փրկել աշխարհն, այլ վնասել գույքը: Oragir.News-ը երեկ դիմել է ոստիկանություն` տեղեկացնելով, որ հայտնի մոդել ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը նախկինում թեպետ ուներ ընդդիմադիր հայացքներ, բայց այսօր աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ներխուժել է խմբագրություն եւ վնասել գույքը: Այո՛, մեր օրերում այսպիսի «գեղեցիկ» «անակնկալներ» էլ են լինում: Այդուհանդերձ, ո՞րն է եղել առանց հրավեր` այցի պատճառը, կհարցնեք դուք: Պարզվում է` Անիտա Հարությունյանին դուր չի եկել լրատվամիջոցի մի հրապարակում, որտեղ հղում անելով իրենց աղբյուրներին` անդրադարձել էին ինչ-ինչ մանրամասների` նրա Դուբայ կատարած այցի վերաբերյալ: Անիտա Հարությունյանը խմբագրությունում սպառնացել է նյութը չհեռացնելու դեպքում` համակարգիչները ջարդել։

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան