Տիկնիզյանը դարձյալ ոչ է ասել «Զենիթին»
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձյալ ոչ է ասել Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այս մասին հայտնում է Metaratings.ru-ն, մանրամասնելով՝ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել պայմանագրի կետերի շուրջ: Տիկնիզյանի ներկայացուցիչները որոշել են դադարեցնել բանակցությունները «Զենիթի» հետ:
Հայ ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո «Լոկոմոտիվի» կազմում սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը հունվարին ևս հրաժարվել էր տեղափոխվել «Զենիթ»:
https://iravunk.com/sim/?p=286513&l=am/