ԵՎՐՈ-2024. Խորվաթիայի անհաջողությունները շարունակվում են(տեսանյութ)
ՍպորտԳերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում ուժերը չափեցին Խորվաթիան ու Ալբանիան։
B խմբի հանդիպումը կայացավ Համբուրգում ու ավարտվեց 2-2 հաշվով։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեցին ալբանացիները։ Աչքի ընկավ Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Կյազիմ Լյաչին։ 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, իսկ երկու րոպե անց սեփական դարպասը գրավեց Ալբանիայի հավաքականի պաշտպան Կլաուս Գյասուլյան։ Ավելացված 5-րդ րոպեին Կլաուս Գյասուլյան խփեց արդեն փրկության գոլ՝ 2-2։
Խորվաթիա - Ալբանիա՝ 2-2 (տեսանյութ)

