Ինչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետ

Ներքաղաքական

Բագրատ սրբազանը ազդարարեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին, բայց հրապարակվեց լուսանկար միայն ԱԺԲ-ականների հետ նրա հանդիպումից, այլ ուժերի հետ հանդիպում եղե՞լ է, հայտնի չէ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺԲ-ի` Ազգային ժողովրդական բեւեռի համահիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ:

Բագրատ սրբազանի հետ հանդիպման ժամանակ քննարկե՞լ եք արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր:

— Քննարկել ենք բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ նաեւ արտաքին քաղաքական: Մեզ մոտ, քանի որ փակ հանդիպում էր՝ մանրամասներին չեմ կարող անդրադառնալ:

— Այդուհանդերձ, Դուք միշտ կողմնակից եք եղել, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը փոխի դեպի Միացյալ Նահանգներ, որքանո՞վ է համակարծիք Բագրատ սրբազանն այս հարցում:

— Բագրատ սրբազանն իրատես քաղաքական գործիչ է: Պետք է նշեմ, որ ինքը չի որոշելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այս շարժման նպատակն է` արտահերթ եւ արդար ընտրություններին առիթ տալ: Ժողովուրդն արդեն քաղաքական ուժի միջոցով պետք է արտոնյալ քաղաքականությունը որոշի: Բագրատ սրբազանը, բնականաբար, կողմնակից է Հայաստանի առանց հակաների քաղաքականության (դրանք, ի դեպ, իր բառերն են, նա ինքն է բարձրաձայնել այդ մասին), բայց ինքն, իհարկե, բոլորի հետ լավ հարաբերություններ ունի: Անձամբ ես դրան չեմ հավատում, բայց իր տեսակետն է: Այսինքն, ինքը նոր է ուզում անցնել դրա միջով, ինչով մենք արդեն անցել ենք: Այսպես ասած` թող փորձի, Աստված իր հետ, բայց Բագրատ սրբազանը հասկանում է Արեւմուտքի կարեւորությունը, հասկանում է նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող երեւույթները:

— Արեւմտամետ քաղաքական ուժերի ղեկավարներ Արամ Սարգսյանը, Լեւոն Շիրինյանը, Տիգրան Խզմալյանը եւ Արման Բաբաջանյանը միավորվել են, եւ առաջարկում են հանրաքվե անցկացնել, որպեսզի Հայաստանը մտնի Եվրամիություն, ԱԺԲ-ն ինչո՞ւ չի միացել, դե՞մ եք:

— Ո՛չ, նախ մենք դեմ չենք: Առաջինն ինքներս մշտապես հանդես ենք եկել Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններով, դա լինի Եվրամիություն, թե` Միացյալ Նահանգներ: Երկրորդ՝ իրենք մեզ նման առաջարկով հանդես չեն եկել եւ երրորդ` կարծում եմ, որ դա ավելի շատ արված է այս իշխանությունների համար հնարավորություն տալու, որպեսզի ցույց տան իբրեւ թե արեւմտամետ են, քանի որ նշված բոլոր մարդիկ իբր արեւմտամետների կատեգորիայի մեջ են մտնում: Այն, որ Դուք ասացիք` արեւմտամետ ուժեր, ես ինքս դա չէի օգտագործի, որովհետեւ որպես կանոն՝ դրանք անհատ անձ, կուսակցություններ են: Ուզում են այդպես ցույց տալ, որպեսզի ասեն` տեսեք, իշխանությունը ինքը արեւմտամետ է՝ ժողովրդին ցույց տալու համար: Սակայն, քանի որ վախենում են Ռուսաստանից, փորձում են Ռուսաստանին ասել, որ տեսեք` սա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է անում, այլ ժողովրդի կամքն է կատարում: Թվարկված անունների դերակատարությունը միշտ եղել է փափուկ բարձ պատրաստել՝ Նիկոլ Փաշինյանի համար տարբեր հարցերում: Դա էլ հենց այդ հարցերից մեկն է:

— Իսկ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք:

— Գիտեք, սա առաջին նման ելույթը չէ: Արդեն գրեթե մեկ տարի է տարբեր հարցազրույցներում եւ ելույթներում ինքը ՀԱՊԿ-ին փնովում է, եւ պետք է ասեմ, որ արդարացիորեն է, քանի որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը չեղավ եւ մեր առաջարկը եղել է այն, որ, եթե դուրս ես գալիս, դուրս արի: Դրա համար պետք չէ հայտարարել: Այսինքն, սիրուն գրում ես համապատասխան դիմումը եւ, ըստ ընթացակարգի, հանձնում ես: Ինչպես ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, նշեց, որ Հայաստանից որեւէ դիմում չենք ստացել: Հիմա ամեն անգամ ասում է, թե մենք ուզում ենք դուրս գալ, մենք դուրս ենք գալու եւ այլն: Բացի մեզ վրա իզուր տեղը Ռուսաստանի եւ Բելառուսի նման երկրների «հաչոցը կապելուց»՝ ուրիշ այլ բան չենք շահում: Ուզո՞ւմ է դուրս գալ, դիմում գրեք տվեք դիմումը համապատասխան ընթացքով 6 ամիս հետո դուրս եկեք: Պետք չէ այլեւս զուր տեղը հայտարարություններ անել:

Ձեզ համար պա՞րզ է, թե սահմանագծման եւ սահմանազատման, ՀԱՊԿ-ի հետ կապված Բագրատ սրբազանի շարժման դիրքորոշումը ո՞րն է:

— Ինձ պարզ չէ, քանի որ այդ հարցը չի քննարկվել, բայց նորից եմ կրկնում, որ սխալ են պատկերացումները: Սա ընտրապայքարի շարժում չէ, սա կուսակցություն չէ, որտեղ մարդիկ պետք է տեսակետներ ունենան՝ ինչ-որ կարեւորագույն հարցերի շուրջ: Այս ամբողջ խնդիրը, որը սկսել է սահմանազատման դեմ անօրինական լինելուց` հանգեցրել է Նիկոլի հրաժարականի պահանջի: Այս ամբողջ խնդիրն է՝ հնարավորություն տալ ժողովրդին, որպեսզի ազատ ընտրությունների միջոցով հստակորեն ձեւավորի իր իշխանությունը: Այսինքն, ուզում է մնալ ՀԱՊԿ-ի մեջ, թե՞ դուրս գալ, որովհետեւ, թե ի՞նչ տեսակետ ունի սրբազանը այս հարցի վերաբերյալ, կարծում եմ` բնական է: Մարդը երբեք չի վերցրել իր վրա նման պարտականություն, ինքը չի ասել, որ ես պետք է որոշեմ, թե որն ինչ պետք է լինի: Ինքը շատ պարզ է ասում, որ Նիկոլ Փաշինյանն ինչը, որ անում է՝ անում է անօրինական, քանի որ օրենք է խախտում եւ իրավունք չունի դա անելու: Նա սահմանադրություն է խախտում եւ գործում է իր իսկ խոստումների դեմ: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը չունի որեւէ իրավական, բարոյական իրավունք իշխանության մնալու եւ պետք է հրաժարական տա, ու ժողովուրդն էլ արդեն պետք է որոշի՝ ի՞նչ է անելու ապագայում: Իմ կարծիքով` այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով ուզում է ցույց տալ, որ ժողովուրդը ընտրում է ինձ՝ էլի թող գնա այսօրվա քաղաքականության խոստումներով եւ քվե ստանա: Ընդհանրապես ընդունված բան է չէ՞, որ կոչվում է վստահության հերթական մանդատ ստանալ: Երբ որ դու Կառավարության ծրագիրը ունես, հետո իրավիճակ է փոխվում եւ պետք է անես այնպիսի բան, որի համար դու մանդատ չես ստացել, այսինքն` չի քվեարկել ժողովուրդը, դու մեկ անգամ եւս այդ հարցը բարձրացնում ես եւ ստանում ես համապատասխան լիազորություն ժողովրդի կողմից: Այն քվեն, որը Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը տվել է, երբ համեմատում ենք այսօրվա քաղաքականության հետ՝ դրանք տրամագծորեն հակառակ բաներ են: Դու ինչպե՞ս կարող ես ստանալ քվե մի բանի համար եւ անել մեկ այլ բան: Բագրատ սրբազանը եւս նշել է, որ դա անօրինական սահմանազատում է: Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ որոշի, թե որտեղո՞վ է սահմանն անցնում: Սովետական վարչական սահմաններն իր որոշելիքը չէ, որ ինքը նշում է, թե` 2001 թվականի պետական սահմանի մասին օրենքն ասում է, որ դա որոշվում է միջազգային պայմանագրով: Այսինքն, պետք է ստորագրեր փաստաթուղթ` պայմանագիր Ադրբեջանի հետ, որի մեջ կամրագրվեր, որ վարչական գծերը պետական սահմաններ են եւ այլն, դրա հիման վրա նաեւ կընդունվեր օրենք, ու դրանից հետո մյուս գործողություները կարվեին: Այսինքն, առանց իրավական հիմք ստեղծելու՝ գնում են ինչ-որ սյուներ եմ խփում, իսկ ինչի՞ հիման վրա են այդ սյուները խփվում, այդ ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Ո՞վ է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին իրավունք տվել ասելու, որ վարչական սահմանները՝ դրանք պետական սահմաններն են: Այդպես չէ՛: Դրա համար՝ որպես ժողովրդավար երկիր եւ որպես օրենքի երկիր` մենք պետք է գնանք` ըստ մեր իսկ օրենքի նախատեսած ճանապարհով:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286393&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ