«Случай чего» Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
ՔՊ-ի վերնախավը սկսել է լուրջ ճաքեր տալ. այս մասին նեղ շրջանակներում լուրջ անհանգստություն են հայտնում կարկառուն ՔՊ-ականները։ Մասնավորապես, վերջիններիս խիստ անհանգստացրել է Տիգրան Ավինյանի թիմակիցներից ակնհայտ դիստանցիա պահելը։ Ասում են` վարչության նիստերին էլ վերջինս զուտ «գալչկայի» համար է ներկայանում։ Իսկ թիմակիցների խնդրանքներին պատասխանում է բացառապես վարչության պետերի մակարդակով։ Ըստ էության, նա ցույց է տալիս, որ թիմակիցները ոչնչով չեն տարբերվում մյուս երեւանցիներից։ Ասել է թե` Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է, ռուսի ասած, «Случай чего»։
https://iravunk.com/sim/?p=286369&l=am/