Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Քրեական

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 21 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

«Մինչդեռ 2021-ի արտահերթից 2-3 ամիս անց այն ժամանակ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավոր ընտրված Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաև կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ նա առանց հստակ պարզաբանումների լքել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

 

Փաստորեն քրեական գործի հարուցումից մոտ երեք տարի անց Իշխան Զաքարյանը մեղադրյալի կարգավիճակ այլևս չունի։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանը, համադրելով այս փաստերը, չի բացառում, որ իշխանությունն այն ժամանակ Զաքարյանի նկատմամբ ճնշումներ գործադրած լինի:

«Ստիպել ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ճամբարափոխ լինել և այլն՝ սպառնալով քրեական գործ հարուցել», - ասաց Հոկտանյանը:

 

Ազգային ժողովն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական: «Քաղաքացիական պայմանագրին» մեկ ձայն պակասում է որոշ նախաձեռնություններ առանց ընդդիմադիրների իրականացնելու համար: Օրինակ, պաշտոնանկ անել Հանրապետության նախագահին, իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Այս որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, այսինքն՝ 72 կողմ քվեի դեպքում:

 

Ընդդիմադիր խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը, որն, ի դեպ, Ազգային ժողովի նիստերին գրեթե չի մասնակցում, այն ժամանակ խոստանում էր գործել ընդդիմադիր դաշտում:

 

Հակառակ սրան այս տարիներին ոչ միայն ընդդիմադիր որևէ նախաձեռնությամբ հանդես չեկավ, այլ նաև, ըստ էության, չաջակցեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցում: Ընդդիմությունն ուներ 35 ձայն, իսկ նախագիծ ներկայացնելու համար պակասող 1 քվեն այդպես էլ Զաքարյանը չապահովեց: Ընդդիմությունը, Վարուժան Հոկտանյանի խոսքով, որպեսզի իշխանության դեմ պայքարում հաջողություն ունենա, պետք է զերծ մնա խոցելի անձանց ներգրավվել:

 

«Եթե դու փորձում ես պայքարել գործող իշխանությունների դեմ, դու պետք է բավականին մաքուր լինես, որովհետև իշխանությունն անմիջապես դա կօգտագործի քո դեմ, եթե նախկինում ունեցել ես որոշակի խնդիրներ օրենքի հետ», - ասաց նա:

Ի դեպ՝ ընդամենը օր երկու առաջ դատախազությունը հայտնեց, որ Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, կառույցից, սակայն, դեռ չեն հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է ներկայացվել»,- ասվում է լուրում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում