Նոր մանրամասներ Սարգիս Գալստյանի գործով

Իրավական

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ: Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության  բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։ Այս ցեղասպանական քաղաքականության արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Անցյալ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո Արցախում մնացել էր  մի քանի հայ, որոնք  չէին ցանկացել դուրս գալ հայրենիքից:

Շատերի մասին ստույգ տեղեկություն չկար, բայց հայտնի էր, որ Արցախում մնացածների մեջ էր  հանրապետության  Կրթության նախարարությունում և Շուշիի քաղաքապետարանում աշխատած Սարգիս Գալստյանը։

Նա չի լսել ընտանիքի անդամների հորդորները և որոշել է կնոջ հետ մնալ Արցախում՝ մտածելով, որ շուտով արցախահայերը կվերադառնան։ Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, թե Սարգիս Գալստյանը ստացել է Ադրբեջանի անձնագիր և նշանակվել է օկուպացված Ստեփանակերտի պարետ։ Մամուլում հրապարակված այս տեղեկությունը, իհարկե, հերքել էր Սարգիս Գալստյանի եղբոր որդին՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հորեղբայրը ոչ Ադրբեջանի անձնագիր է  ստացել, ոչ էլ պարետ է նշանակվել, շեշտելով՝ Սարգիս Գալստյանի երեխաները Հայաստանում են, և նման կեղծ լուրեր տարածողներին դատի կտան։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում 7 ամիս մնալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ վերադարձել է Հայաստան, նրանց Գորիսից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել։ Այնուհետև Սարգիս Գալստյանը կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա կնոջը ազատ էին արձակել։ Տևական ժամանակ մամուլում որևէ տեղեկություն չկար ոչ Գալստյան ընտանիքի, և ոչ հարուցված քրեական գործի ու նախաքննության մասին:

168.am-ն այսօր Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունի՞։

«Այդ վարույթով դեռևս նախաքննություն է ընթանում, այսինքն՝ գործն ավարտված չէ»,- պատասխանել է նա։

Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանի կնոջը, ապա ՔԿ խոսնակը փոխանցել է՝ նա մեղադրյալի կարգավիճակ չունի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում