Ինչու ԱԽՔ Արմենը չստորագրեց ուկրաինական հռչակագիրը

Վերլուծություն

Այն, որ ներ­կա գլո­բալ եւ միան­գա­մայն սուր զար­գա­ցում­ներն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=286281&l=am) ա­մե­նաու­ղիղ ձե­ւով ազ­դում են նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա, դա էլ պետք չէ աչ­քա­թող ա­նել: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ԱԽՔ Ար­մե­նը գնում-հաս­նում է ուկ­րաի­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վին եւ չի ստո­րագ­րում եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղ­թը, ինչ­քան էլ որ այն ի­րե­նից մեծ ար­ժեք չէր ներ­կա­յաց­նում: ՀԱՊԿ-ից «դուրս ե­կող» Նի­կո՞լն էր պա­հան­ջել՝ ոչ մի թուղթ չստո­րագ­րես. հ­նա­րա­վոր է: Բայց չէ՞ որ այդ դեպ­քում Ար­մե­նը կա­րող էր զան­գել Ռի­չարդ Մու­րի քար­տու­ղա­րու­հուն, նա էլ՝ Նի­կո­լին, եւ հար­ցը կլուծ­վեր: Ի՞նչ է, Մուրն այն­քան է խառն­ված բրի­տա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րով, որ ԱԽՔ Ար­մե­նին մո­ռա­ցե՞լ է: Կամ մի­գու­ցե Ա­րեւ­մուտ­քում կար­ծում են, թե Նի­կոլն ար­դեն իր վրա շատ բեռ է վերց­րել՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու եւ Լու­կա­շեն­կո­յի հետ խռո­վե­լու մա­սով, եւ ո­րո­շե­ցին ա­վե­լորդ «բեռ չբար­ձել». չ­նա­յած, սա քիչ հա­վա­նա­կան է, Ա­րեւ­մուտ­քի ին­չի՞ն է պետք Նի­կո­լին խղճա­լը: Կամ մի­գու­ցե Նի­կո­լը տե­սավ, որ Ա­լիեւն առ­հա­սա­րակ հրա­ժար­վեց այդ գա­գա­թա­ժո­ղո­վից՝ ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը պա­հե­լով, եւ կռա­հե՞ց, որ Հա­յաս­տա­նի ստո­րագ­րութ­յու­նը այդ փաս­տաթղ­թի տակ հաս­տատ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա. սա ար­դեն հնա­րա­վոր է:

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ Նի­կո­լը, դա­տե­լով նրա հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից, վերջ­նա­կա­նա­պես է հույ­սը կտրել, որ կա­րող է ա­րեւմտ­յան մո­դե­լով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վի: Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հա­մա­ռել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծար­կու­մը նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի հետ կա­պե­լու տար­բե­րա­կի վրա, իսկ Ա­րեւ­մուտ­քին, ու­նե­նա­լով նման քաո­սա­յին վի­ճակ, Հեյ­դա­րո­վի­չին ճնշե­լու ա­վե­լի ու ա­վե­լի քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ են մնում: Սա, քա­նիցս ենք ա­սել, Նի­կո­լի հա­մար խո­րը փա­կու­ղի է՝ առ­հա­սա­րակ չու­նե­նալ պայ­մա­նա­գիր, եւ ա­մեն հեր­թա­կան հո­ղատ­վութ­յու­նից հե­տո հայտն­վել ցնցում­նե­րի մեջ, կամ վե­րա­դառ­նալ նո­յեմ­բե­րի 9-ի սցե­նա­րին: Իսկ այս տար­բե­րա­կի դեպ­քում, ա­ռա­վել եւս՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ վեր­ջին հիս­տե­րիա­նե­րից հե­տո, նաեւ ուկ­րաի­նա­կան բա­նա­ձեւ ստո­րագ­րելն ան­գամ Նի­կո­լի հա­մար «ծայ­րա­հեղ դո­զա» կա­րող էր դառ­նալ, ան­կախ այն բա­նից՝ ԱԽՔ Ար­մե­նը Մու­րի քար­տու­ղա­րու­հուն զան­գե՞լ է, թե՝ ոչ:

Ա­ռա­վել եւս, որ մեծ հարց է, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում Վա­շինգ­տո­նը հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ զբաղ­վե­լու ժա­մա­նակ եւ ցան­կութ­յուն կգտնի՞, որ պետք ե­ղած պա­հին Նի­կո­լին օգ­նութ­յան հաս­նեն: Բանն այն է, որ ԱՄՆ-ի փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն այս օ­րե­րին միան­գա­մայն ակ­տի­վո­րեն է խո­սում, որ կա­րող է Թուր­քիա­յին ձեռ­քից բաց թող­նել, եւ այդ դեպ­քում Հա­յաս­տա­նից ան­գամ կո­պե­կի օ­գուտ չ են ու­նե­նա: Օ­րի­նակ, ԱՄՆ ռազ­մա­կան հե­տա­խու­զութ­յան նախ­կին աշ­խա­տա­կից Ս­քոթ Ռի­տե­րի գնա­հատ­մամբ. «Էր­դո­ղա­նը հաս­կա­նում է, որ BRICS-ն­ ա­պա­գան է։ Այս դա­շին­քը ներ­կա­յումս գտնվում է իր աշ­խա­տան­քա­յին կա­ռույ­ցի հիմ­նա­րար կա­ռուց­ման փու­լում, եւ Թուր­քիան կշա­հի այս գոր­ծըն­թա­ցին հնա­րա­վո­րինս շուտ մաս դառ­նա­լուց: Կար­ծում եմ, որ հենց Թուր­քիան միա­նա BRICS-ին, եւ ս­տեղծ­վի Պու­տի­նի ան­կախ եվ­րա­սիա­կան անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը, թուր­քերն ան­մի­ջա­պես դուրս կգան ՆԱՏՕ-ից եւ կգ­նան այլ ուղ­ղութ­յամբ»:

­Մեկ այլ դրվագ. ե­րեկ Թուր­քիա­յի եւ Սի­րիա­յի ռազ­մա­կան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցութ­յուն­ներ են վա­րել սի­րիա­կան «Խ­մեյ­միմ» ա­վիա­բա­զա­յում: Տե­ւա­կան ժա­մա­նակ կանգ ա­ռած թուրք-սի­րիա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը վերսկ­սվե­ցին Մոսկ­վա­յում Վ­լա­դի­միր Պու­տի­նի եւ Հա­քան Ֆի­դա­նի հան­դիպ­ման հենց հա­ջորդ օ­րը։ Ա­վե­լի վաղ ե­ղավ նաեւ Թուր­քիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Յա­շար Գ­յու­լե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը, ով խոս­տո­վա­նել է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը կա­րող են դի­տար­կել Սի­րիա­յից զոր­քե­րը դուրս բե­րե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Այս ա­մե­նը, ի­հար­կե, միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ է, որ ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ար­գե­լակ­վել էին Սի­րիա­յի հետ կապ­ված, սկսել են մեռ­յալ կե­տից շարժ­վել, եւ բա­վա­կա­նին լուրջ լու­ծում­ներ են սպաս­վում գա­լիք ա­միս ծրագր­ված Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մից: Իսկ դա իր հեր­թին է խո­սում այն մա­սին, որ Էր­դո­ղա­նը հենց այն­պես չէ, որ հան­կարծ հայ­տա­րա­րեց BRICS-ին միա­նա­լու ցան­կութ­յան մա­սին: Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն բուռն զար­գա­ցում­նե­րը, որ կան ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում ի՞նչ է մնում Նի­կո­լին, դա ար­դեն ին­քը կի­մա­նա:

https://iravunk.com/sim/?p=286282&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը