Եթե 1975 թ-ի քարտեզով առաջնորդվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, ապա 207 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները պետք է հետ վերադարձվեն. Քարտեզագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքել է - «Այ՛ո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»: Ինչ պատկեր կունենանք Սյունիքում եւ Վայոց Ձորում սահմանազատման արդյունքում, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագիր Ռուբեն Գալիչյանից, ով նկատեց.

-Եթե 1975 թ-ի քարտեզով առաջնորդվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում սահմանազատելու դեպքում սկսած Շորժայից, մինչև Ջերմուկ, Սև լիճ, Վերին Հանդ և այլ տարածքներում 207 քառակուսի կիլոմետր օկուպացված է եւ պետք է վերադարձվի։
Բայց կվերադարձվի՞, թե՞ ոչ։ Դրա մասին ոչ մի խոսք չկա։ Համաձայնագրի մեջ նշվում է միայն Ալմա-Աթայի 1992 թ-ի քարտեզը այդ շրջանի մասին, բայց այդ քարտեզը պետք է տարածվի ամբողջովին Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, և 207 քառակուսի կիլոմետրը պետք է վերադառնա մեզ, խոսքը նաև 31 գյուղի հողատարածքների մասին է, ադրբեջանական ուժերը պետք է հեռանան նաև այդ 31 գյուղերի հողատարածքներից, որոնք իրենց հսկողության տակ են պահում, հակառակ դեպքում մենք չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք։ Ստացվում է, որ իրենք պահում են իրենց գրաված տարածքները, իսկ մենք վրադարձնում ենք, բայց եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ քարտեզները համապարփակ են ընդունել, որ բոլոր տեղերում դրանք պետք է աչքի առաջ ունենալ: Կարծում եմ, եթե այս խնդիրները լուծեն, ապա մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծված համարել:
 
-Բայց խորհրդային այդ տարիների քարտեզներով սահմանը բավական մոտ է լինում բնակավայերին ու բնակիչները դժգոհութուններ ունեն:
 
-Գիտեք, խորհրդային տարիներին էլ Կիրանցը և Խեյրեմլին իրար կողք-կողքի էին՝ 200 մետր հեռավորության վրա։ Այն ժամանակ ապրում էին մարդիկ ու չէին դժգոհում, բայց այսօր, իհարկե, երկարատև թշնամանքից հետո հասկանալի է, որ դժվար է կողք-կողքի ապրել։ Ես գյուղացու վիճակի մեջ մտնում եմ, ես էլ չէի ուզի, որ հարևանս ադրբեջանցի լիներ, բայց կարծում եմ, որ ադրբեջանցին էլ չի ուզի գա այդտեղ ապրելու։
 
Ամեն դեպքում, եթե որևէ փաստաթուղթ է ստորագրվում, ապա այդ փաստաթուղթը, պետք է համապարփակ լինի, ներառի մեր ամբողջ արևելյան սահմանը՝ Տավուշից մինչև Իրանի սահման, ոչ թե միայն Տավուշի հատվածը՝ Խորհրդային քարտեզով, իսկ մնացածը՝ ըստ իրենց ցանկության։ Բայց հարցն այն է՝ ադրբեջանը կվերադարձնի՞ այդ տարածքները, թե՞ ոչ։ Սա արդեն հարց է։ Ադրբեջանական կողմն հայտարարում է, որ այդ տարածքները պահելու է և չի վերադարձնելու։ Սա արդեն այլ խնդիր է, սա նշանակում է, որ պետք է ուժեղ լինել ու պարտադրել Ադրբեջանին իր խոստումը կատարել:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում