Խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելն ինչպես 2022-ին, առավել եւս այսօր, հարց չի լուծում. Բաբայան

Ներքաղաքական

Ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ`  ինչ կատարվում է, ինչ ելույթներ լսում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից, նորություն չէ: Այս մասին նա նշեց «Իրավունք»-ի հետ զրույցում:

— Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հայտարարում է, թե դուրս կգանք ՀԱՊԿ-ից, իսկ ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ, կարծես թե, ընդհանրապես հարաբերությունները սառեցվում են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սրանք տարիների ընթացքում կուտակված քաղաքական խոսույթ է եւ հայտարարություններ են, որոնք, իհարկե, պետք է սպասելի լինեին ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքական բոլոր շրջանակների համար, հետեւապես՝ նորություն չէ: ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հաթաթաները լսում ենք երկար ժամանակ, այնպես որ, նոր բան չենք լսել, ինչին պետք է հատուկ անդրադարձ լինի:

— Ամեն դեպքում, նորությունն այն էր, որ ընդդիմությունը ո՛չ Բագրատ սրբազանի շարժման հարթակից, ո՛չ այլ բարձր ամբիոնից չհստակեցրեց՝ իսկ իրենք այդ դիրքորոշմանը՝ դե՞մ են, կո՞ղմ են, թե՞ չեզոք են վերաբերվում:

— Ընդդիմություն ասվածը շատ տարբեր է եւ տարբեր հատվածներ է իրենից ներկայացնում: Ես չեմ կարող ընդդիմության անունից խոսել, բայց մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք առաջիկայում կտանք քաղաքական գնահատական՝ ներքին եւ արտաքին հարցերի վերաբերյալ մեր համագումարում, որն անցկացվելու է հուլիսի սկզբին: Նախապատրաստում ենք քաղաքական հայտարարություն, նաեւ բոլոր շարժերի ու «մանյովրների» գնահատականները տրվելու են հենց համագումարին:

— Ինչպե՞ս եք տեսնում Բագրատ սրբազանի շարժման ելքը, ի վերջո, այն ձախողվե՞ց, թե՞ մարտավարական սխալներ թույլ տվեց, որը դեռ հնարավոր է շտկել:

— Եկեք չպատասխանեմ ձեր հարցին: Շարժման վերաբերյալ բացարձակապես ցանկություն չունեմ որեւէ գնահատականներ տալու: Բայց մեր կուսակցության համագումարի օրը մեր կարծիքը կհայտնենք՝ ընդհանուր գործող իրադարձությունների վերաբերյալ:

— Խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելը որեւէ խնդիր լուծո՞ւմ է կամ կարո՞ղ է դեռեւս լուծել:

— Բացարձակապես, խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելն ինչպես 2022 թվականին, առավել եւս այսօր, հարց չի լուծում: Այդտեղ շատ նրբություններ կան, որ պետք է արձանագրենք, այդ թվում՝ ամենակարեւորը, որ այդ մանդատներով օժտված մարդկանց օգտակարությունը, այսպես ասած, ընդհանուր պայքարի գործում, որեւէ նշանակություն չունեցավ՝ նույնիսկ ունենալով փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց առկայություն, որն, ի դեպ, առաջին անգամ չէր, նման դեպք էլի եղավ 2022 թվականին: Այսինքն՝ հիմա մի իրավիճակ է, որ ո՛չ պահելն է մի բան այդ մանդատները, ո՛չ էլ վայր դնելը:

— Այդուհանդերձ, մայիսի 9-ից մինչեւ հունիսի 9-ը շատերը լիահույս էին, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսելու, եւ հնարավոր է այդ ճանապարհով նրան հեռացնել…

— Մարդիկ շատ բանի հույս ունեն, բայց ես էլի եմ ասում՝ մեր համագումարում կտանք բոլոր գնահատականները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)