ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆՆ ՈՒ ՄԱՐԻԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ Մ-20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ
ՍպորտՀնդկական Գուջարաթում ավարտված մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ, հայ շախմատիստները 2 արծաթե մեդալ են նվաճել, գրոսմայստեր ԷՄԻՆ ՕՀԱՆՅԱՆԸ վերջին տուրում առավելության է հասել ազգությամբ ֆիլիպինցի Դանիել Քուզինի հանդեպ ու 8,5 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում, Մամիկոն Ղարիբյանը, որը մինչև վերջին տուրն առաջատար էր, ցավալի պարտություն է կրել ու 8 միավորով գրավել 4-րդ տեղը։ Արծաթե մեդալակիր է դարձել նաև ՄԱՐԻԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
Վերջինս, 11 տուրերում ոչ մի պարտություն չի կրել և 9,5 միավոր է վաստակել, վերջին մրցափուլում Մկրտչյանը առավելության է հասել հնդիկ Ռակշիտա Ռավիի նկատմամբ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

