Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկան

Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանն այսօր կդառնար 23 տարեկան: «Մեր արեւաբաց, մեր ուրիշ, մեր չկրկնվող տեսակ՝ Էրոոո՜ս, հավերժ 19֊ը, բայց արդեն 23… Մենակ Աստված գիտի հոգիս ոնց է ալեկոծվում քո լռությունից ու քո բացակայությունից։ Շնորհավոր կյանքս...», - գրել է Էրիկի մայրը՝ ՎԻՈԼԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆՑԸ եւ հրապարակել Էրիկի ծննդյան տորթը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» գրությամբ: 

Նռնականետորդ Էրիկ Խաչատրյանը Հադրութի 2-րդ գումարտակից էր, ով կիսատ թողնելով բուհական կրթությունն՝ անցել էր ծառայության, բայց անմահացավ պատերազմի թեժ մարտերի երրորդ օրը՝ դիպուկահարի գնդակից… «Իրավունքի» հետ զրույցում Էրիկի մայրը պատմում էր, որ որդուն մարտական ընկերները «Երգիչ Էրո» էին ասում՝ լավ երգում էր, անսպառ հումոր ուներ եւ հայրենասիրական ամուր ոգի. «Նա այնքան հայրենասիրությամբ տոգորված տղա էր, որ այդ ամենն իր մեջ արդեն կար: Չեմ կարող ուղղակի նկարագրել, պարզապես, կարելի է թերթել իր տարիների նկարները, որտեղ հիմնականում զինվորական համազգեստով է բոլոր միջոցառումներին: Ավելին ասեմ՝ դպրոցում մասնակցում էր միայն զինվորական միջոցառումներին, մյուսներից հրաժարվում էր: Հայրենասիրական միջոցառումներին՝ անկախությանը, Մայիսյան եռատոնին, Մոնթեին, Վազգենին, Կարոտին, Բեկորին (Աշոտ Ղուլյան) նվիրված տեսադասերին էրիկը միշտ առաջնագծում էր, առաջին շարքերում էր: Նա անգամ ուներ իր ընտրած հերոսին՝ Կարոտին (Մկրտչյան): Ես երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց Կարոտը… Այսօր կարոտը դարձավ մեր կյանքի ուղեկիցը. ինքը գնաց, կարոտը թողեց մեզ…»:

Ի դեպ, Էրիկի հայրը խաղաղապահ է եղել, զինվորականի ու հայրենասիրության թեման անընդհատ շոշափվել է Խաչատրյանների տանը: Տիկին Վիոլետան հիշում էր, որ իրենց ընտանիքը հայրենասիրությամբ է ապրել ու շնչել. «Մի դեպք եմ ուզում հիշել. երբ հայրը խաղաղապահ առաքելությունն իրականացնելուց հետո եկել էր Իրաքից, զենք էր բերել հետը: Էրիկը տակավին 4-5 տարեկան էր այդ ժամանակ եւ պահարանի վերեւից զենքը «թռցրել էր» ու ընկերների հետ փախել տանից: Իհարկե, մեզ հաջողվեց շուտ բռնել: Չարաճճի էր ու սիրում էր զենք, զինվորական համազգեստ եւ հայրենասիրական երգեր: 7 տարի հաճախել է երգի եւ այդ ուղղությամբ էլ պետք է շարունակեր: Ի դեպ, զորախումբը ճաշարան գնում էր՝ երգելով իր առաջնորդությամբ»: 

Թե ի՞նչ էր էրիկը պատմում պատերազմից, երբ վերջին օրերին կարողացել են խոսել նրա հետ, հերոսի մայրն արցունքները զսպելով՝ պատմում էր. «Հենց սեպտեմբերի 27-ին ենք խոսել ու դրանից հետո էլ չենք խոսել էրիկի հետ: Շատ հանգիստ էր, վստահ, հուսադրող խոսքեր էր ասում, թե ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ՝ այդ ռումբերի պայթյունների տարափի տակ որտե՞ղ էր հարմար ժամ կամ տեղ գտնում, որ մեզ հետ խոսեր եւ տպավորություն ստեղծեր, թե ինչ-որ մի սենյակից է մեզ հետ զրուցում: Ոչինչ չի ասել պատերազմի մասին, ոչինչ չենք իմացել, խոսել է այնպես, ինչպես սովորական օրերին էինք խոսում»: 

Ինչպե՞ս իմացան դեպքի մասին հարցը տիկին Վիոլետայի համար դարձել է ամենացավոտ հարցը. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ միայն նրա կենդանության մասին խոսել: Սա այն ցավն է, որը դրոշմվեց  ամբողջ կյանքումս, ես անընդհատ դրա մեջ եմ, անընդհատ դրա հետ եմ: Ուզում եմ խոսել միայն այն մասին, որ նա կա, մի՛շտ կա»:

Հավերժ փառք մեր հերոսներին....

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում