Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասին
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասին լուրին:
«Նաիրը «Լոկոմոտիվի» խաղացող է։ Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասին լուրը թողնեմ առանց մեկնաբանության»,- ասել է Կլյուևը «Спорт Экспресс»-ին:
Ավելի վաղ ռուսական «Чемпионат»-ը հայտնել էր, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
https://iravunk.com/sim/?p=286105&l=am/