ԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը B խմբի առաջին տուրում մրցեց Ալբանիայի հավաքականի դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Ալբանիայի հավաքականի կիսապաշտպան Նեդիմ Բայրամին բացեց հանդիպման հաշիվը 23-րդ վայրկյաննին, դառնալով Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլի հեղինակը։
Իտալացիները 11-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը: Պատասխան գոլը գլխի հարվածոով խփեց «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին: «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բաարելան էլ 5 րոպե անց հեռահար հարվածով հաշիվը դարձրեց՝ 2-1, որն այդպես էլ չփոփոխվեց։
Իտալիա - Ալբանիա՝ 2-1 (տեսանյութ)
https://iravunk.com/sim/?p=286059&l=am/