Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ, ինչ կատարվում է, ինչ ելույթներ լսում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից, նորություն չէ: Այս մասին նա նշեց «Իրավունք»-ի հետ զրույցում:

- Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հայտարարում է, թե դուրս կգանք ՀԱՊԿ-ից, իսկ ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ, կարծես թե, ընդհանրապես հարաբերությունները սառեցվում են: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա տարիների ընթացքում կուտակված քաղաքական խոսույթ է եւ հայտարարություններ են, որոնք, իհարկե, պետք էր սպասելի լիներ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքական բոլոր շրջանակների համար, հետեւապես՝ նորություն չէ: ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հաթաթաները լսում ենք երկար ժամանակ, այնպես որ, նոր բան չենք լսել, ինչին պետք է հատուկ անդրադարձ լինի:

- Ամեն դեպքում, նորությունն այն էր, որ ընդդիմությունը ո՛չ Բագրատ սրբազանի շարժման հարթակից, ո՛չ այլ բարձր ամբիոնից չհստակեցրեց՝ իսկ իրենք այդ դիրքորոշմանը՝ դե՞մ են, կո՞ղմ են, թե՞ չեզոք են վերաբերում:

- Ընդդիմություն ասվածը շատ տարբեր է եւ տարբեր հատվածներ է իրենից ներկայացնում: Ես չեմ կարող ընդդիմության անունից խոսել, բայց մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք առաջիկայում կտանք քաղաքական գնահատական՝ ներքին եւ արտաքին հարցերի վերաբերյալ մեր համագումարում, որն անցկացվելու է հուլիսի սկզբին: Նախապատրաստում ենք քաղաքական հայտարարություն, նաեւ բոլոր շարժերի ու «մանյովրների» գնահատականները տրվելու են հենց համագումարին:

- Ինչպե՞ս եք տեսնում Բագրատ սրբազանի շարժման ելքը, ի վերջո, այն ձախողվե՞ց, թե՞ մարտավարական սխալներ թույլ տվեց, որը դեռ հնարավոր է շտկել:

- Եկեք չպատասխանեմ ձեր հարցին: Շարժման վերաբերյալ բացարձակապես ցանկություն չունեմ որեւէ գնահատականներ տալու: Բայց մեր կուսակցության համագումարի օրը մեր կարծիքը կհայտնենք՝ ընդհանուր գործող իրադարձությունների վերաբերյալ:

- Խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելը որեւէ խնդիր լուծո՞ւմ է կամ կարո՞ղ է դեռեւս լուծել:

- Բացարձակապես, խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելն ինչպես 2022 թվականին, առավել եւս այսօր, հարց չի լուծում: Այդտեղ շատ նրբություններ կան, որ պետք է արձանագրենք, այդ թվում՝ ամենակարեւորը, որ այդ մանդատներով օժտված մարդկանց օգտակարությունը, այսպես ասած, ընդհանուր պայքարի գործում, որեւէ նշանակություն չունեցավ՝ նույնիսկ ունենալով փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց առկայություն, որն, ի դեպ, առաջին անգամ չէր, նման դեպք էլի եղավ 2022 թվականին: Այսինքն՝ հիմա մի իրավիճակ է, որ ո՛չ պահելն է մի բան այդ մանդատները, ո՛չ էլ վայր դնելը:

- Այդուհանդերձ, մայիսի 9-ից մինչեւ հունիսի 9-ը շատերը լիահույս էին, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսելու եւ հնարավոր է այդ ճանապարհով նրան հեռացնել…

- Մարդիկ շատ բանի հույս ունեն, բայց ես էլի եմ ասում՝ մեր համագումարում կտանք բոլոր գնահատականները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում