Հունիսի 12-ին քպ-ականները եւս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստան աշխարհն օկուպացված է. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքը կարդացի ու եւս մեկ անգամ հիացա մեր հոգեւորականների ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԻՏՔԸ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ունակությանը...
 
Թող ինձ ների գերաշնորհ եպիսկոպոսը, սակայն ես՝ մի ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ մարդ, չեմ կարող քպ-ականների հետ խոսել «ԴՈՒՔ»-ով, որքան էլ դա ենթադրում է դրանց ԶԲԱՂԵՑՐԱԾ պաշտոնը: Բանն այն է, որ ինձ համար այդ պաշտոնները ոչ թե «ԶԲԱՂԵՑՎԵԼ» են ՀՀ ԾԱՌԱՅԵԼՈՒ համար, այլ «ԶԱՎԹՎԵԼ» են՝ այն էլ իմ ազգի ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄԻ՝ թուրքի օգնությամբ, ՀՀ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ: Զուր չէին Հայաստանի մայրաքաղաքի հենց սրտում ՀՈՒՆԻՍԻ 12-ի ՀԱՅՈՑ ՋԱՐԴԻՑ հետո ոգեւորված թուրքերը համացանցում անթաքույց ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ Նիկոլին...
 
Ցանկացած քպ-ական՝ օգտագործելիս «անպատշաճ ձեւակերպումներ» ու մեկնաբանություններ (կրթությունն ու դիրքը թույլ չեն տալիս Գեւորգ սրբազանին օգտագործել ավելի խիստ ձեւակերպումներ), ոչ թե չի գիտակցում, այլ հենց ՀԱՏՈՒԿ է դա անում, որպեսզի «ե՛ւ Հայաստանում ե՛ւ սփյուռքում, ե՛ւ բարեկամ ե՛ւ թշնամի պետություններում» ընթերցվեն իրենց մտքի գոհարները՝ ուրախացնելով ազգիս թշնամիներին ու ցավ պատճառելով բարեկամներին: ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՀԱՅԸ թշնամու կողմից ներդրված ոհմակին ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵԼՈՒ փոխարեն, հեգնանքով դրանց ընդամենը ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ էր մարդուն ՊԻՏԱՆԻ բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների անվանումներով ու դրանով իսկ բավարարվում: Բայց ներդրված գործակալները նույնիսկ այդ պիտակներին արժանի չէին: Կյանքն ապացուցեց, որ այդ բանջարաբոստանային կուլտորաների ներկայացուցիչները ոչ միայն ՎՆԱՍԱԿԱՐ էին, այլ ՄԱՀԱԲԵՐ: Զուր չէր դրանց «հԵղափոխության» խորհրդանիշը հե՛նց «ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ՊԱՐԸ»: Մի «հԵղափոխություն», որն իրականում դարձավ «հՈղափոխություն», իսկ ավելի ստույգ ՀՈՂԱՆՎԻՐՈՒՄ... Անթիվ-անհամար ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ՀՈՂԱՆՎԻՐՈՒՄ...
 
Հայկական ավանդույթները պահող հայը իր զավակների հարսանիքները տոնում էր ոչ թե ռեստորաններում, այլ հենց իր տանը՝ ՀԱՅՐԵՆԻ ՕՋԱԽՈՒՄ: Այդ օրը փեսայի կողմի ԱՊԱԳԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ պար էին գալիս հարսի տան դռան շեմին՝ նվերները վեր բարձրացրած:
 
Տարբեր երկրներ քանդող ուժերը գրեցին սցենար նաեւ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար... ու քպ-ականները՝ Կառավարության Տան դիմաց (հարսի տան դիմաց) պարացրեցին հարսի կողմի համար՝ ՀՀ ժողովրդի համար, նախատեսված նվերները՝ ԴԱԳԱՂՆԵՐԸ: Որ դա հիրավի սատանայական ծես էր, այդ սատանայի գործակալները լի ու լի ապացուցեցին իրենց ՎԵՑ ՏԱՐՎԱ «իշխանության» տարիների ընթացքում: Սրանք փլուզեցին մեր Հայրենիքի ԲՈԼՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ՝ սկսած ՍՏՐԱՏԵԳԻԿ նշանակություն ունեցող գյուղատնտեսության, էներգետիկայի, սփյուռքի նախարարությունների փակոմով մինչեւ Հայոց ՍՏՐԱՏԵԳԻԿ ամրոց՝ Արցախի հանձնումը: Մնացել է մեկ ՀՈԳԵՒՈՐ կառույց ու ԱՄՐՈՑ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ու պարզից էլ պարզ է, որ սատանան այն փլուզելու միտումով ուժ ու եռանդ չի խնայելու:
Աստծո կողմից ՀԱՅԻՆ տրված հողերի վրա հայի ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ հազարամյակներ պահպանվեց հենց ԱԶԳԻ ՀՈԳՈՒ շնորհիվ: Իր դերն ունեցավ նաեւ 19-րդ դարի հայտնի պատերազմների հետեւանքով Ռուսաստանի Կայսրության մաս դառնալը, որը կանխեց մեր վերջնական մասնատումն ու ոչնչացումը: Չխորանալով պատմական իրադարձությունների մեջ՝ ասեմ, որ թուրքը սիրում է ՀԱՏՈՒԿ ՕՐԵՐԻ պատերազմ սկսել կամ պայմանագրեր ստորագրել: Ուստի, ավելի քան վստահ եմ, որ ՀԱՅՈՑ ՋԱՐԴԸ հունիսի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՆՑ ՍՐՏՈՒՄ պարզապես զուգադիպություն չէր: Այն հատո՛ւկ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ եւ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ հենց ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 12-ին, որը Ռուսաստանի դեսպանությունը նշում էր ԱԺ-ից ՈՉ ՀԵՌՈՒ գտնվող ԴՎԻՆ անվանումով համալիրում: Հիշեցնեմ, Դվինը Մարզպանական Հայաստանի ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ դարձավ 428 թվականին, երբ դեռ ողջ էր ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը...
Այսպիսով, ՀՈՒՆԻՍԻ 12-ին քպ-ականները ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, որ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ օկուպացված է... Եվ բացարձակապես ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, որ այդ անձերը ՀԱՅԵՐԵՆ են խոսում, կամ իրենց գլխավերեւում, կամ բերետների վրա կրում են ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ: Տեր իմ, Աստված, Քեզ եմ դիմում աղերսով. «Փրկիր Հայոց Աշխարհը գազանի ճիրաններից...», - ընդգծել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում