Ակնհայտ ստեր են անպատկառորեն շաղ տալիս. Տեր Եղիշեն՝ Ռուբեն Ռուբինյանին

Ներքաղաքական

«Համատարած ստի, կեղծիքի, մանիպուլացիայի, ապաշնորհության այս թնջուկի մեջ պարզապես ուզում ես ասել` Տեր, ներիր նրանց, որովհետեւ չեն հասկանում, թե ինչ են անում: Բայց գոնե իսկապես չհասկանային, թե ինչ են անում, ի՛նչ պատուհաս են փորձում բերել այն արժեքների գլխին, առանց որոնց որեւէ ազգ դիմագիծ ունենալ չի կարող: Չհասկանային, բացատրեինք, հասկացնեինք: Մարդ անգամ ամաչում է անդրադառնալ այն ակնհայտ ստերին, որոնք անպատկառորեն շաղ են տալիս ոմանք՝ հայտնի ամբարտավան շրջանակից: Ինչպես, դա արեց երեկ, օրինակ, կարկառուն աթոռապաշտ Ռուբին Ռուբինյանը: Մեկը նրանցից, որոնք լծված են միեւնույն գործին` փորձել ապականել, վարկաբեկել, իմաստազրկել ամեն լավ ու արժեքավոր բան: Երեկ պարզ դարձավ, որ հանուն աթոռի ոչ միայն խոսքով, այլեւ գործով են կանգնած ազգային արժեքների դեմ պայքարի խրամատում: Պատրաստ են նույնիսկ մարդ անդամախեղել: Եվ ամենաաբսուրդը. իրենց ահաբեկչության պատասխանատվությունը ցինիկաբար պատվիրակել ո՛չ ավելի, ո՛չ պակաս Վեհափառ Հայրապետին: Ստացվում է, որ «ժողովրդավարության այս օրրանում» արդար բողոքի ձայնը կարող է լռեցվել նույնիսկ զենքով: Իսկ իրենց` «ժողովրդավարության հայրերին», թույլատրելի է շաղակատրել` առանց պատասխանատվության դույզն ինչ զգացումի: Առակաց գրքի հեղինակը վստահաբար այդ տեսակին է ի նկատի ունեցել, երբ ասել է. «Անզգամը չարիք է նյութում, երբ գործ է ունենում արդարի հետ, եւ ատում է զգուշության ձայնը» (Առ. 11:15)», - անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հակաեկեղեցական հայտարարություններին՝ գրել է Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵՂԻՇԵ քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում