Իշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն, եւ սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ այս իշխանություններն իրենց կառավարության եւ նախընտրական ծրագրերով հասարակությանը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել են աղբանոց:

Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձեւակերպում հանրային պահանջը` կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության եւ հրաժարականի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում եւ մանիպուլացնում է, ոչ էլ առավել եւս` այն կեղծ իրականությունը, որը փորձում են ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել։ Համոզված եմ, որ նրանցից շատերը ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին եւ ցանկություններին: Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք կարողացել են կամ կարողանալու են պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը իրենց արկածախնդրության եւ սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում