Մանդատը պահելու գինն այլեւս ստորացումն է

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երկու օր շարունակ երկրի ամենաբարձր ամբիոնը դարձրեց հակաեկեղեցական միտինգի եւ ստի տարածման փոքրիկ «բիսեդկա»։ ՔՊ-ականները նախ անոնսավորեցին, որ բախումներ են լինելու, ապա ոստիկանական «բեսպրիդելով» հրահրեցին բախումներ, հետո էլ միաբերան սկսեցին մեղադրել, թե` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի մասնակիցները սադրիչներ են: Մի խոսքով` «3 միլիոն վարչապետի» թեզի ջարդուխուրդ լինելուն զուգահեռ` այս մարդիկ հստակ ատելության գեներացիա են իրականացնում՝ դնելով բաժանարար գծեր` ժողովրդի իրենց չսիրողների եւ իրենց պաշտպանողների միջեւ։ Իսկ վերջիններիս խոսույթի գլխավոր առանցքն իհարկե եկեղեցին է, որտեղ մրցում են, թե ով ավելի անաստված կարող է լինել: Սակայն, կա մի հետաքրքիր փաստ. բոլոր բախումների մեջ առաջնային գործոնը չափելու` ագերսիայի հրահարման վիճակագրությունն է, օրինակ` տուժած ոստիկանների եւ քաղաքացիների հարաբերակցությամբ։ Ըստ հրապարակված փաստերի` ոստիկանական կողմից շատ քիչ անձինք են տուժել, մինչդեռ ցուցարարների կողմից դրանք զգալի թիվ են կազմում: Մոտավոր հարաբերակցությունը կազմում է` 20 եւ 80 տոկոս, ինչը հիմնավոր ենթադրության տեղիք է տալիս, որ ագրեսիան հստակ դրսեւորվել է հենց ոստիկանության կողմից։ Էլ չասենք, որ լրիվ անզեն ցուցարարները հայտնվել էին մինչեւ ատամները զինված ոստիկանական հրոսակների թիրախում, որոնց ճիշտ նույն պահին ԱԺ ամբիոնից «շախի էր գցում» Նիկոլ Փաշինյանը` քաջալերելով, թե` ոստիկաններն անում են իրենց աշխատանքը ու ճիշտ են անում:

«ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈՆ» ԵՎ ՄԱՆԴԱՏԱԿԻՐՆԵՐԸ

Իսկ ի՞նչ արեց խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական արյունալի «Մարտի 1»-ն էր բեմադրում: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շուրջ 3 ժամ 40 րոպե նստեց Ազգային ժողովում ու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխան արեց: Սա էր իբրեւ ընտրված մարտավարությունը` Նիկոլ Փաշինյանին ավելի երկար խորհրդարանում պահելու, բայց ստացվեց, որ դրանով ավելի երկար մարդիկ վնասվեցին, հայտնվեցին հիվանդանոցներում ու ոստիկանության բաժանմունքներում: Իսկ վերջում էլ` օ՛հ, զարմանք… Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց: Սա հիշեցրեց օրերս Բագրատ սրբազանի պատմած անեկդոտը. «Երկու կովբոյ նստած են մի սրճարանում եւ տեսնում են, որ մեկը ձիով անցնում է: Մեկը մյուսին հարցնում է` ո՞վ էր: Նա էլ, թե` անորսալի Ջոն էր: Մի 5 րոպեից հետո է անցնում ձիավորը, նորից է հարցնում` ո՞վ էր, էլի նույն պատասխանը: 3-րդ անգամ էլ է անցնում, կրկին նույն հարցն ու պատասխանը: Հարցնում է` չե՞ք կարողանում որսալ, երկրորդը պատասխանում է` ո՞ւմ է պետք, որ որսանք»: Ինչ խոսք, մի քանի օր առաջ այս անեկդոտը կարող էր ծիծաղելի թվալ, բայց հիմա այլեւս երեւանյան էքսկուրսիաները` Բաղրամյանից Հանրապետության հրապարակ եւ հետդարձ նույն վայր, արդեն անտրամաբանական են թվում: Իսկ էլ ավելի անտրամաբանական է դառնում խորհրդարանական ընդդիմության պահվածքը, հատկապես երբ մի բան էլ Նիկոլ Փաշինյանն է հոխորտում նրանց վրա, ՔՊ-ի խմբակցության ղեկավարն էլ հարձակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վրա: Հետոն ավելի սոսկալի է, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «հելաք ստուց» ոճով էր խոսում: Անդրադառնալով վերոնշյալին` Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Դուք նայեք` ինչպես է Ալենն ու բանակում պոլ լվացող Հակոբ անունով չնթռլոն խոսում հաղթանակած բանակի գեներալ Սեյրան Օհանյանի հետ... Դե չասեմ եկեք մի քանի խուլիգան քայլիստների վարքը Օհանյանի նկատմամբ... Պարոն Օհանյան, վայր դրեք ձեր մանդատը... Դուք դաստիարակված մարդ եք, դուք չեք կարող այս «աղբի» հետ նույնիսկ խոսել... Դուք մնալով սրանց հետ` ինքնախայտառակվում եք...»: Եվ, իսկապես, անգամ հարցն այլեւս այն չէ, թե խորհրդարանական ընդդիմության մանդատները վայր դնելով` ճգնաժամ կստեղծվի, թե` ոչ, խնդիրն այն է, որ այդ մանդատները եղած-չեղած մի հաշիվ են դարձել` բացառությամբ մանդատակիրների գրպանի բարօրությունից ու ամեն անգամ խայտառակվելուց: Երիցս ճիշտ է նաեւ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը` «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը, երբ ասում է. «Մանդատի գինը ստորացումն է»: Ի դեպ, նույն Ս. Գասպարյանն էր, որ դեռ հունվարին զգուշացնում էր. «Զգոն եղեք՝ հավատի եւ Եկեղեցու դեմ արշավ է սկսվել»:

ՇԱՆՏԱԺ ՓՈՂՈՑՈՎ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Ի վերջո, ո՞ր կողմն ինչ շահեց` Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից, Եղիշեն կասեր «քաջերը» ելան քաջերի դեմ, եւ երկու կողմն էլ պարտություն կրեցին: Բայց հարցն այստեղ այն է, թե արդյոք իրականում երկու կողմ կար, թե՞, այդուհանդերձ, շահեց երրորդ կողմը: Ինչպես անկախ քաղաքագետ Ազատ Ադամյանն է նշում, Նիկոլի վերջին «ելույթից» հանում ես լաչառությունը եւ թողնում բովանդակությունը, ստացվում է խնդրանք-ելույթ ուղղված` իր արեւմտաթուրքական տերերին, որով խնդրում է իրեն չփոխել եւ խոստանում է անել այն, ինչի համար բերվել է իշխանության՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: «Գունավոր հեղափոխության պատրաստության արտոնությունը եւ իրականացման գլխավոր նպատակը այդ է եղել, ոմանք մտածում էին այդ կստացվի` Արցախից յոթ շրջան տալով, Նիկոլը մտածում էր Արցախը տալով, հետո կտան (Նիկոլը կամ այլ արեւմտամետ) Սեւանի արեւելյան ափը, հետո` Սյունիքը եւ այսպես շարունակ, ու կարեւորը, այս ամենը կարվի «ինքնիշխանություն» խրոխտ լոզունգով»,- ընդգծում է քաղաքագետը: Ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանի խորհրդարան, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանի կառավարություն այցն ամենեւին պատահական չէր այս իրադարձությունների ֆոնին: Կա հիմնավոր վարկած, որ նրանք կանաչ լույս են վառել Նիկոլ Փաշինյանի համար` պահանջելով այլեւս նազուտուզ չգալ եւ հստակ քայլեր անել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում: Դրա դիմաց Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները կպահեն Նիկոլի իշխանությունը: Կարո՞ղ է չանել Նիկոլ Փաշինյանը, ինչ թելադրում են: Իհարկե` ոչ, որովհետեւ փողոցով նրան շանտաժ են անում: Նա չի անի, կլինի իշխանափոխություն, եւ ավելի լավ կանի, օրինակ, Սիմոնյան Ալենը, ով դժգոհում էր ինչ-որ միությունների մեջ մտնելու վերաբերյալ: Մինչդեռ հենց իր շեֆը` Նիկոլն է այսօր երկիրը տանում եւ ոչ թե մտցնում, այլ թողնում Եվրամիության դռան տակ: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Այս հարցը երեկ ուղիղ տրվեց Բագրատ սրբազանին` այն էլ ռուս լրագրողի կողմից: «Այսօր դրա ժամանակը չէ, որպեսզի պատասխանեմ այդ հարցին»,- երկու անգամ հարցը կրկնելուց հետո` պատասխանեց սրբազանը: Զարմանալի է, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է լինելու դրա ժամանակը: Ի վերջո, շարժումը դե՞մ է, թե՞ կողմ, որ Հայաստանը վերջնականապես փոխի արտաքին վեկտորը, լավ բա` սահմանազատման եւ սահմանագծման հարցը ինչպե՞ս է լուծելու շարժումը, որը թեպետ անցումային կառավարություն կազմելու, բայց, այդուհանդերձ, քաղաքական հայտ է ներկայացնում: Այս հարցերի պատասխանները շարունակում են չլինել, շարժման ճակատագիրը եւս անհայտ է, հատկապես, որ այսօրվանից որոշվել է բացել արդեն օրեր շարունակ փակված Բաղրամյան պողոտան:

Ի դեպ, Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից հետո` Բագրատ սրբազանը կոչ  է արել կուսակցություններին հանդես գալ դատապարտող հայտարարություններով, եւ ինքն այդպես էլ չհայտնելով իր քաղաքական օրակարգը` ասել էր. «Չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք, ոչ մի բան էլ դուք չունեք, դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երեւույթներ եք»: Բայց, արի ու տես, որ շարժման «Փիառ» կոմպանիան մինչեւ երեկ ուշ գիշեր այդպես էլ որեւէ քաղաքական ուժի հայտարարություն չհրապարակեց շարժման էջում, մինչդեռ մի շարք իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր, իսկապես, դատապարտել էին եւ շատ հստակ ներկայացրել քաղաքական օրակարգ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=285904&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը