«Փաստ». Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:
Այն, որ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին, նորություն չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ դրա հետևանքները, այն է՝ նա մեծ հաճույքով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Երեկ նույնիսկ նշեց, թե իր մեղքն այն է, որ դա ավելի շուտ չի հայտարարել: Այնինչ, այս առումով ևս նրա դիրքորոշումը նորություն չէ. իրականում նա շատ վաղուց էր Արցախը հայտարարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում: Ահավասիկ մի նման նմուշ անցյալից, մասնավորապես, 1999 թվականից: Դեռևս թերթի խմբագիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

