Յուրաքանչյուրի վրայով է անցնում ոստիկական մամլիչը. Նազենի Հովհաննիսյանի փշաքաղեցնող գրառումը
Ախ կանայք
Մի կերպ ինձ հավաքեցի, որ կարողանամ գրել...
Չէ, չեմ դնելու Աբրահամի կամ Տաթևի կամ մնացյալի արյունլվիկ ֆոտոները..., որ հանկարծ ոմանց նուրբ զգայարանները ֆբ- ում չխաթարվեն...
Աբրահամը, որի դեմքն ամբողջն արյուն էր, գլուխը պատռած, ցնցումով, կողոսկրերը ջարդած ու բազում սալջարդերով, որին ապօրինի բերման ենթարկելուց ահագին հետո նոր հիվանդանոցի իրավունք տրվեց, այսօր հավաքական կերպար է. նրա փոխարեն կարող էր և կարող է լինել իմ եղբայրը, քո հայրը մյուսի որդին կամ քույրը, ես ու դու, յուրաքանչյուրս... Յուրաքանչյուրի վրայով է անցնում ոստիկական մամլիչը: Հայի անվան տակ թանքված ենիչերիների մեծ բանա... ոհմակ:
Այսօրվա լրագրողների փոխարեն, որոնց վրա հատուկ ուղղորդած լուսաձայնային նռնակներ էին նետում ՀՀ օրենքի ու ՀՀ քաղաքացու ԻԲՐ պաշտպան հանդիսացող ոստիկանները, հատուկ ջոկատայիններըն ու դիմակավոր եսիմովքեր, կարող էինք լինել ես, դու ու մեր ծնողները...
Այսօր գետնին գցած ու քարշ տվող, անխնա ծեծող ոստիկանի ոտքի տակ Սևազգեստ, Որդեկորույս Մոր փոխարեն կարող էր լինել իմ, քո, մյուսի Մայրը...(
Ոտ ու ձեռքը կոտրած երիտասարդ, երազանքներով լի պատանու փոխարեն՝ իմ ու քո որդին, արյունլվա արած ու շիվար մնացած պապիկի փոխարեն՝ մեր հայրը, պապը... ուսուցիչը...
Ցանկն անվերջ է, քանի կա թշնամու գործակալ բռնապետն ու բռնատիրական այս անվերջանալի քաղցկեղը, որը մասնատում է Երկիրն ու բաժան- բաժան անում ոչ միայն հողը, այլ Հային՝ իրարից, ամեն րոպե ու ամեն վայրկյան խորացնելով խավարն ու անթափանց դարձնելով փրկության հույսը:
Այսօր՝ Արցախն ազատագրած ու նրա կորուստը չտեսած Mոնթեի նահատակության օրը, վերջնական ցանկացան ոչնչացնել Հայաստանի Հանրապետության մեջ Հայի ապրելու և գոյություն ունենալու իրավունքը....:
ԲԱՅՑ
Ի դեմս Աբրահամի ու իմ բոլոր վիրավորված, խոշտանգված ընկերների, ծանոթ ու անծանոթ հայրենատեր մարդկանց, ուզում եմ ասել, որ ՉԻ ՍՏԱՑՎԻ ծնկի բերել , Քանի կաք դուք ու կան ԵՐԿԻՐը պահող մարդիկ !
ԱՍՏՎԱԾ պահապան մեր Երկրին
Քրիստոսի Խաչով թող վանվի չարը վերջապես !
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
ԱՍՏՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆ
ՈՒ ՀԱՅ !
Նազենի Հովհաննիսյանի գրառումը
https://iravunk.com/sim/?p=285809&l=am/