ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿԱԶԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «BRICS» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Սպորտ
Հայ սամբիստները մեկնել են Կազան մասնակցելու «BRICS» մարզական խաղերին։ Սամբոյի այս մրցաշարը կկայանա հունիսի 13 - ին և 14-ին, կանանց և տղամարդկանց յոթական քաշային կարգերում։ «BRICS» մարզական խաղերում Հայաստանը կներկայացնեն Աննա Այվազյանը 50 կգ, Արփինե Մնացականյանը 54 կգ, Արթուր Մանուկյանը 64 կգ, Արամ Աղաջանյանը 71 կգ, Արթուր Հակոբյանը 79 կգ, Վահագն Չալյանը 88 կգ, Արսեն Խանջյանը 98 կգ, Դավիթ Հարությունյանը +98 գերծանր քաշային կարգերում։ Մարզիչներն են Մարտին Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը։ Մեզ մնում է, միայն սպասել մեր սամբիստների հաղթական մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=285791&l=am/