Առկա աշխարհաքաղաքական առաջադրանքը շտապ լուծումներ է պահանջում. Զարուհի Փոստանջյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ:

«ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԱ, ՈՐՏԵՂ ԿՌՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐ»

Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չսկսեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչպես հայտարարել էր Բագրատ սրբազանը` իր գլխավորած շարժման հանրահավաքի ժամանակ, այլ ուղերձի նախագիծ տարավ Ազգային ժողով:

— Սա այնքան բարդ հարց է, քանի որ մենք այժմ այնպիսի բարդ վիճակում ենք գտնվում, որ այդ հարցերին պատասխանելն էականորեն հնարավոր չէ:

Ըստ Ձեզ` ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ երկարաձգել իր իշխանությունը` հաշվի առնելով, որ նրա հրաժարականի պահանջը փողոցում շարունակում է օրակարգային մնալ:

Գիտեք, այս պարագայում միայն Նիկոլ Փաշինյանի հարցը չէ: Նա, կարծես թե, անում է ամեն բան, որպեսզի ինչպես Արցախը լուծարվեց, նույն կերպ էլ լուծարվի ամեն ինչ: Ինքը դրան է պատրաստ:

Կա՞ն մտավախություններ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը աստիճանաբար մարման կգնա:

Դա եւս դժվար է ասել, բայց, այնուամենայնիվ, մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, եւ մեր առջեւ առկա աշխարհաքաղաքական առաջադրանքը շտապ լուծումներ է պահանջում: Եթե այդ լուծումները չլինեն, ապա մենք պարզապես չենք պատկերացնում, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ ամենավատ սցենարներով: Ահա դա պետք է պատկերացնել: Մի պահ թվում է, թե ամեն ինչ շատ հանգիստ կերպով ընթանում է, սակայն այդպես չէ: Տեսեք, ամբողջ այն տարածքները, որոնք այսօր դարձան սահմանամերձ, այդտեղ տեղի է ունենում մեծ ռազմական շինարարություն: Խոսքը ոչ միայն այն տարածքների մասին է, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի պաշտոնական վերահսկողության տակ, այլ նաեւ ներսի կողմում: Երբեւէ հարց ծագե՞լ է՝ ի՞նչ շինարարություն է տեղի ունենում: Միլիարդավոր դոլարների ռազմական շինարարություն է: Ինչի՞ համար են դա անում: Այնպես որ, շատ դժվար է ասել: Ինձ համար պատկերացումները եւս շատ բարդ են լինելու: Այնպես չէ, որ աշխարհը չի գտնվում պատերազմի մեջ, եւ մենք էլ ցանկանում ենք խաղաղությամբ ինչ-որ հարցեր լուծել: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է, եւ այդ պատերազմը տեղի է ունենում ժամանակակից գործիքների պայմաններում: Հիբրիդային պատերազմ է սա, որտեղ կռվում են տարբեր երկրներ, տարբեր տարածքներում եւ իրենց շահերն ունեն: Մեր տարածքները եւս այդպիսի պատերազմական գոտի են: Մինչդեռ հարց է ծագում, թե այդ ամենի մասին մենք հասկանու՞մ ենք եւ արդյո՞ք գիտենք, թե դրանց ինչ լուծումներ պետք է տանք: Ո՛չ, կարծում եմ, որ չենք հասկանում, եւ ցանկություն էլ անգամ չկա:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԼԻՆԵԼՈՒ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ»

Այս ամենից արդյոք մեր հասարակությունը դասեր քաղում է, ինչո՞ւ իշխանության հրաժարականի պահանջ ներկայացնողների կողքին ավելի լայն զանգվածներ չեն կանգնում:

Նախ վերադառնամ նախորդ հարցին` արդեն իրենց ճանապարհ սարքելը՝ այն էլ լեռնային գոտում, շատ թանկարժեք ծրագիր է: 2020 թվականից հետո այժմ Նիկոլը թույլ է տվել, որպեսզի այդ բոլոր ճանապարհները, որոնք պետք է կրկին ինչ-որ պայմանավորված կերպով նորից հանձնեն որոշ օղակների վերահսկողության տակ՝ առկա է այդ ծրագիրը: 2018 թվականին ինքը նոր ստանձնել էր վարչապետի պաշտոնավարումը եւ այդ բարձունքը, որը կա, որով գնում ենք այդ մայրուղով` դեպի Արցախ եւ նաև Իրան, Երասխից` Տիգրանաշեն, Զանգակատուն, այդ ժամանակ բավականին հսկայական տարածքներ Նախիջեւանի ներքեւի մասից թուրքերը եկել էին առաջ, եւ դիրքերը մեր փոխվեցին: Մեր երկրների տարածությունը միմյանց միջեւ 5000 մետր էր: Դարձել է 300-500 մետր: Այսինքն, առաջինն ինքը բերեց այդտեղ դրեց, եւ այդտեղ ճանապարհ էր արդեն սարքել Ալիեւը: Օրերս ասացին, որ ինչ-որ մի ադրբեջանցի ծառայող էր կորել: Այժմ այդ ճանապարհը, գալիս եւ միանում է անմիջապես Զանգակատանը: Ես կարծում եմ, որ մեծ պատերազմական գործողություններ են մեզ սպասվում այդ Երասխից, Սուրենավանից, որտեղ կատարվում է հսկայածավալ, միլիարդավոր դոլարների ռազմական շինարարություն:Այստեղ այն ամենակարեւոր հանգույցն է, որը թուրքերին իրենց այդ կամրջով միմյանց են միացնում. 90-ականների սկզբին են սարքել, Թուրքիա-Նախիջեւան միացնող կամուրջը: Գիտեք, այս ճանապարհների կոմունիկացիաները եւ շինարարական ռազմականացումն ակնհայտ է: Դա պետք է լուսաբանել եւ ասել, թե ինչի՞ն ենք մենք պատրաստվում: Այս առումով, անդրադառնալով ձեր հարցին, ասեմ, որ այստեղ նաեւ հասարակությունը պետք է պատրաստ լինի: Ես համոզված եմ, որ ամբողջ փաստական տվյալներն իրենց ապացույցներով խոսում է այն մասին, որ խաղաղություն չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմական շրջան: Դրան մենք պետք է պատրաստված լինենք: Եթե մենք այս մի կտոր հողն էլ կորցնենք, ապա ի՞նչ կլինի: Պատկերացնու՞մ եք, հողն է մարդու էությունը, ինքնությունը: Ամեն ինչ այդ հողով է առաջնային պայմանավորված եւ հետո նաեւ տվյալ հողի վրա իր ազգային պետականելությամբ: Հիմա մեր ազգային պետականության մի զգալի մասը` Արցախի Հանրապետության 12.000 քառ. կմ տարածքը գոյություն չունի, եւ այս մարդիկ ես չեմ պատկերացնում, թե ո՞ւմ հետ ինչպե՞ս պետք է համագործակցեն:

Ինքս ընդհանրապես չեմ պատկերացնում այդ ամենը: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք լուծարման փուլում: Արդի հայկական պետականության հիմքը՝ Արցախի Հանրապետությունն էր: Դա չկա այժմ: Մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք խորը լուծարման փուլում: Այն, որ պատրաստվում են պատերազմական մեծ գործողությունների, միանշանակ է: Այսպիսի միլիարդավոր դոլարների ռազմական շինարարություն ոչ մեկը երբեք չէր կարող անել: Հենց այնպես տեղը չեն անում: Եթե ցանկանում էին իրատես խաղաղություն, ապա այժմ ռազմական օբյեկտներ պետք չէր կառուցել: Նոր, թարմ, 2020 թվականից հետո են դրանք կառուցվել: Այժմ, որ գնանք Վարդենյանց լեռնանցք, այդ ճանապարհը միջպետական է, Վարդենիսը, որը միացնում է Եղեգնաձորին, իսկ Եղեգնաձորից գնում է Գնշիկ գյուղը, իսկ այդ ճանապարհը Նիկոլը կրկին անցյալ տարի է լայնացրել: Անունը դրել են վերանորոգում եւ պետական բյուջեից փող են հատկացրել: Այսինքն` լիովին նոր ճանապարհ: Հավասար այն ճանապարհը, որը եղել է դրան հավասար լայնությամբ, նոր ճանապարհը կողքից բացում են: Ինքը գալիս է Կիրովաբադից, Գյանջայից, Մռավի լեռների տակով, որոնք Ալիեւը սարքել է: Մռավի լեռներ, որ ինքն է ասում: 14 կիլոմետրանոց թունել է բացել այդտեղ, որը ճիշտ է դեռեւս հանձնված չէ շահագործման, սակայն ասում են, որ արդեն կառուցված է: Ի դեպ, դա իրենց թուրքական մամուլն է գրում, բայց ինքը տալիս է ճանապարհը Գյանջայից: Այսինքն, Գանձակից գալիս է Վարդենիս, Վարդենիսից Վարդենյանց լեռնանցքով, որն, ի դեպ, եւս լայնացվում է: Այժմ այնտեղ եւս գնում է հսկայածավալ շինարարական աշխատանք: Ինքը ճանապարհը ոչ թե վերանորոգում է, այլ լայնացնում եւ մեծացնում է: Ինչի՞ համար: Այդ ճանապարհը գալիս եւ Եղեգնաձոր է իջնում, այնտեղից բարձրանում է Նախիջեւանի սահմանով: Գնշիկ գյուղից ճանապարհը գալիս է դեպի Խաչիկ, Խաչիկից էլ միանգամից իջնում է արդեն թուրքական կամուրջը: Բոլոր այս տեղերը տրված են: Այսինքն, եթե անգամ ինքներդ նայեք, ապա տեղում կտեսնեք, թե ինչ տեղեր են տրված: Ստացվում է, որ մենք դարձել ենք ինչ-որ ռազմական գործողությունների համար միջանցիկ տարածք, եւ պատկերացնու՞մ եք` այնտեղ, որ ռումբերը ընկնեն ի՞նչ է լինելու: Մինչդեռ չկա իշխանություն:

Տիկին Փոստանջյան, այս իրավիճակում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կգնա՞ զիջումների:

— Ո՛չ, քանի որ իրենց խնդիրը հեռանալը չէ: Իրենք ունեն կոնկրետ ծրագիր եւ այդ ծրագիրը պետք է ավարտին հասցնեն, որպեսզի իրենց առաքելությունն ավարտած համարվի: Իրենք իրականում ոչ թե քվեով են եկել, այլ իրենց բերել են, եւ այդ բերողները հստակ ծրագիր ունեն: Այդ ծրագիրը պետք է ավարտին մոտեցնեն, իսկ այդ ծրագիրը ենթադրում է՝ ամբողջ հայկական պետականության վերջ եւ ոչ միայն հայկական: Սա ընդհանուր գլոբալ հարց է: Ռեգիոնալ պետականությունների կորուստ պետք է լինի: Ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հայաթափել են մեր հայկական բնօրրանից՝ հայկական մաս կազմող 6000-ամյա Արցախից: Մեզ պարզապես դուրս են հանել այնտեղից: Մեր պատմության մեջ այդ կրկնությունները ամենից վատն են: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Դրա պատասխանը մենք եւս պետք է ունենանք, քանի որ պատրաստվում են առավել մեծ, գլոբալ, ռեգիոնալ խառնաշփոթի: Իրենք իրենց ծրագիրը մինչեւ ավարտին չհասցնեն, չեն հեռանա: Նրանց հեռացումն այնպես չի ստացվելու, որպեսզի տան մեզ, եւ մենք ինքներս կարողանանք դատել կամ վկայություններ ստանանք, թե ի՞նչ եղավ եւ ինչպե՞ս եղավ: Այդպես չի լինելու: Հետեւաբար, իրենց պետք է էվակուացնել: Այդպես եղավ նաեւ 1915 թվականից հետո` երիտթուրքերի կառավարությունը եւ թուրքական դատարանը դատապարտվեցին, սակայն ոչ թե իրականում նրանց դատապարտեցին, այլ հեռակա կարգով դատարանում նրանք իրենց վկայությունները տվեցին: Իհարկե, փաստարկված էր, փաստաթղթերի հիման վրա, որ ցեղասպանություն էին արել եւ այլն, սակայն իրականում նույն այդ երիտթուրքերի ետեւից կանգնած ուժերն ամեն ինչ արեցին, որպեսզի նրանց էվակուացնեն, մի մասին Գերմանիա տարան պահեցին: Հետո մեր մոտիվացիան օգտագործեցին, մենք այդ թուրքերին իրենց մահապատիժը տվեցինք, սակայն իրականում ովքեր, որ կանգնած են այդ ամենի հետեւում, մինչեւ այժմ իրենց պատժին չեն արժանացել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=285787&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ