Արգելել են Տիգրան Խզմալյանի մուտքը Վրաստան
Ներքաղաքական«Հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով», – այս մասին իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Նա նշել է, որ երեք ժամ պահելուց հետո, առանց բացատրությունների, վերադարձրել են իր անձնագիրը եւ ստիպված է եղել ոտքով եկա հետ գալ Հայաստան։
«Շնորհավոր լինի Ռսաստանի Օրը»,-գրել է նա։
https://iravunk.com/sim/?p=285747&l=am/

