Ռուսներն Ուկրաինայում ինչ-որ խոշոր բանի են պատրաստվում

Վերլուծություն

Այս օ­րե­րին ա­ճում են նաեւ ակ­տիվ զար­գա­ցում­նե­րի ակն­կա­լիք­նե­րը ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=285736&l=am) եւս մեկ, ա­վե­լի ճիշտ՝ հիմ­նա­կան՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ: Մի կող­մից այն, որ Եվ­րո­պա­յում տե­ղի ու­նե­ցած ընտ­րութ­յուն­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ուկ­րաի­նա­յի հիմ­նա­կան ա­ջա­կից­ներ Մակ­րո­նի եւ Շոլ­ցի ջախ­ջա­խիչ պար­տութ­յու­նն էա­պես նվա­զեց­նե­լու է այ­լոց ջեր­մե­ռան­դութ­յու­նը ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, խոս­տո­վա­նում են ան­գամ ուլտ­րա­լի­բե­րալ ա­ռանց­քա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Ընդ ո­րում, խոս­քը նաեւ ա­մե­րիկ­յան իշ­խող վար­չախմ­բի ջեր­մե­ռան­դութ­յան մա­սին է: Սա ակ­նա­ռու օ­րի­նակ է Բայ­դե­նի թի­մի հա­մար, թե ի­րա­կա­նում հան­րա­յին ինչ ա­ջակ­ցութ­յուն ու­նի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեջ չա­փից շատ խո­րա­ցած լի­նե­լը: Դա նախ այն աս­տի­ճա­նի հար­ված դար­ձավ բրի­տա­նա­կան իշ­խող ու­ժի հա­մար, որ ներ­կա ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թե­լու մա­սին ան­գամ չեն խո­սում: Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նած Մակ­րո­նի կամ Ուկ­րաի­նա­յի հա­մար սե­փա­կան երկ­րի տնտե­սութ­յու­նը ոչն­չաց­րած Շոլ­ցի վար­կա­նի­շը 15 տո­կո­սի կար­գի է: Այ­սինքն, ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին Բայ­դե­նի թի­մը շատ լուջ հա­վել­յալ մտո­րում­նե­րի խնդրի ա­ռաջ հայտն­վեց, եւ ար­դեն այս պա­հին ակտիվ քննար­կում­նե­րի թեզ է դար­ձել, թե որ­քա­նո՞վ կպահ­պան­վի ա­մե­րիկ­յան իշ­խող ու­ժի ջեր­մե­ռան­դութ­յու­նը Ուկ­րաի­նա­յի հար­ցում: Այն դեպ­քում, երբ մրցա­կից Թ­րամ­փը, ով էն գլխից է խո­սում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, հի­մա հան­գիստ դրա դի­վի­դենտ­ներն է հա­վա­քում: Կարճ ա­սած, որ այս գերխնդ­րի հետ կապ­ված Կիե­ւում լրջա­գույն մտո­րում­նե­րի ա­ռաջ են կանգ­նած, դա այս պա­հին էլ փաստ է:

Մ­յուս կող­մից, նոր եւ էլ ա­վե­լի ծանր խնդիր­ներ ա­ռա­ջաց­րին ռուս­նե­րը: Մի­ջու­կա­յին ու­ժե­րի մաս­նակ­ցութ­յամբ զո­րա­վար­ժանք­նե­րի երկ­րորդ փու­լը, ո­րը Մոսկ­վան հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­նում է Մինս­կի հետ, խոս­տա­նում է մեղ­մել նաեւ այն պե­տութ­յուն­նե­րի ջեր­մե­ռան­դութ­յու­նը, որ­տեղ ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րը լավ ձայ­ներ ստա­ցան: Խոս­քը Ա­րե­ւել­յան Եվ­րո­պա­յի մա­սին է, որ­տեղ սկսե­ցին հաս­կա­նալ, թե Բե­լա­ռու­սում տե­ղա­կայ­ված մի­ջու­կա­յին զենքն ի­րենց հա­մար ինչ է նշա­նա­կում, եւ մեծ հարց է, որ ե­թե բա­նը հաս­նի նման հար­վա­ծի, անդ­րօվ­կիա­նոս­յան տե­րե­րը կցան­կա­նան՞ գո­նե ոչն­չաց­ված ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան երկր­նե­րի վրեժն առ­նել, բայց դրա­նով ի­րենք հայտն­վե­լով թի­րա­խի դե­րում::

­Միա­ժա­մա­նակ, բուն ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից ռուս­նե­րը հեր­թա­կան սպառ­նա­լի­քը կա­խե­ցին Կիե­ւի վար­չախմ­բի գլխին՝ նա­խօ­րեին մտնե­լու նաեւ Սու­մի մարզ եւ գերեվա­րե­լով ո­րոշ բնա­կա­վայ­րեր: Ճիշտ է, դեռ սահ­մա­նա­փակ մասշ­տա­բով եւ ու­ժե­րով, սա­կայն այդ մասշ­տաբ­ներն ա­րա­գո­րեն կմե­ծա­նան, ե­թե Ուկ­րաի­նան հա­վել­յալ ու­ժեր չու­ղար­կի այս հատ­ված: Եվ հաշ­վի առ­նե­լով ռե­զերվ­նե­րի սուր պա­կա­սը, այդ հա­վել­յալ ու­ժե­րը կա­րող են ու­ղարկ­վել այլ ուղ­ղութ­յու­նն­­ե­րի հաշ­վին:

Իսկ դա հե­տեւ­յալ հե­ռան­կարն է խոս­տա­նում: Այս փու­լում ռուս­նե­րը, ճիշտ է՝ պահ­պա­նե­լով ընդ­հա­նուր հար­ձա­կո­ղա­կան դի­նա­մի­կան, սա­կայն, ո­րոշ բա­ցա­ռութ­յուն­նե­րով, ակն­հայ­տո­րեն թու­լաց­րել են տեմ­պը: Մի շարք քա­ջա­տեղ­յակ մաս­նա­գետ­ներ բա­ցատ­րում են ՌԴ պաշտ­պա­նութ­յան նոր նա­խա­րա­րի նշա­նա­կու­մով, ո­րը խոր­քա­յին փո­փո­խութ­յուն­ներ է ա­ռաջ բե­րել հա­մա­կար­գում: Ընդ ո­րում, ոչ թե պար­զա­պես ինչ-որ գե­նե­րալ­նե­րի հա­նե­լով, ո­մանց էլ՝ դա­տե­լու տես­քով, այլ, ըստ աղբ­յուր­նե­րի, այս փու­լում նոր նա­խա­րա­րը սկզբուն­քա­յին փո­փո­խութ­յուն­ներ է ի­րա­կա­նաց­նում նաեւ ռազ­մա­կան գո­տում մար­տա­վա­րա­կան հար­ցե­րի հետ կապ­ված: Այդ թվում, փոր­ձա­գետ­նե­րի հա­վաստ­մամբ, այն «սո­ղա­ցող հար­ձակ­ման» մար­տա­վա­րութ­յու­նը, ո­րը ռու­սա­կան բա­նա­կը կի­րա­ռում է ուկ­րաի­նա­կան ան­ցած տար­վա հա­կա­հար­ձակ­ման կա­սե­ցու­մից ի վեր, ո­րը վե­րած­վել է ուկ­րաի­նա­կան ա­մեն մի բնա­կա­վայ­րի, թա­ղա­մա­սի կամ հե­նա­կե­տի հա­մար եր­կար կռիվ­նե­րի, ո­րի ըն­թաց­քում ուկ­րաի­նա­կան կող­մը հասց­նում է ստա­նալ մա­տա­կա­րա­րում­ներ եւ հա­մալ­րում­ներ, կա­րող է էա­պես փոխ­վել՝ ա­ռա­ջին պլան բե­րե­լով մասշ­տա­բա­յին եւ հա­մե­մա­տա­բար ա­րագ օ­պե­րա­ցիա­նե­րի սցե­նա­րը: Այդ դեպ­քում, ե­թե այս պա­հին ուկ­րաի­նա­կան կող­մը շա­րու­նա­կի թե­թե­ւաց­նել ռազ­մա­ճա­կատ­նե­րը՝ Սու­մի ուղ­ղութ­յամբ ձե­ւա­վոր­վող նոր ճա­կա­տում ու­ժեր կու­տա­կե­լու հա­մար, ա­պա դա ռուս­նե­րի հա­մար հա­վել­յալ հնա­րա­վո­րութ­յուն է՝ ներ­կա ճա­կա­տա­յին հատ­ված­նե­րում անց­նել կենտ­րո­նաց­ված խո­րը ճեղ­քում­նե­րով գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Ե­թե ուկ­րաի­նա­կան կողմն ու­ժեր չտե­ղա­փո­խի, ա­պա նման հար­ված կա­րող է լի­նել Սու­մի հատ­վա­ծում:

Այս­պի­սով, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ ներ­կա պա­հին ռուս­նե­րը նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում են, եւ, ըստ ա­մե­նայ­նի, նա­խա­պատ­րաստ­վում են ինչ-որ խո­շոր բա­նի: Երբ, դա, թե­րեւս, կախ­ված է նաեւ այն ռեակ­ցիա­յից, որն ա­ռաջ կբե­րեն եվ­րո­պա­կան ընտ­րութ­յուն­նե­րը. այս­տեղ ար­դեն խո­սում են Մակ­րո­նի եւ Շոլ­ցի հրա­ժա­րա­կա­նի մա­սին, եւ պար­զութ­յուն կլի­նի ա­ռա­ջի­կա ամս­վա ըն­թաց­քում: Հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն էլ ի­րենց հեր­թին են թե­ւա­կո­խե­լու ակ­տի­վութ­յան եւ լար­վա­ծութ­յան ա­ճի փուլ, այն­պես որ, Վա­շինգ­տո­նի մոտ Կիե­ւի հա­մար ժա­մա­նակն էա­պես կսահ­մա­նա­փակ­վի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում