Ի­րո՞ք, այս մար­դիկ կար­ծում են, որ մենք հի­շո­ղութ­յուն­ներս կորց­րել ենք. Զարմանք

Ներքաղաքական

Այն, որ նախ­կին նի­կո­լա­կան չի լի­նում, իր գրառ­մամբ եւս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցել է ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի խմբակ­ցութ­յան նախ­կին պատ­գա­մա­վոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: ­Նա վեր­ջին վեց տար­վա մեր երկ­րին պա­տու­հա­սած դար­դե­րը թո­ղած՝ իր ա­նո­րոշ զար­մանքն է ար­տա­հայ­տել, թե ին­չու է ՀՀ 3-րդ ­նա­խա­գահ ­Սերժ ­Սարգս­յա­նը դա­տա­րա­նում ար­դա­րաց­վել: «Ոչ վաղ անց­յա­լում նախ­կին­նե­րին մե­ղադ­րող­նե­րի ա­ռա­ջին շար­քե­րում դուք եւս կանգ­նած էիք, տի­կին ­Հով­սեփ­յան, ու է­լի նույն ան­հիմն սցե­նարն էր։ Այդ սցե­նա­րում նաեւ Ար­ցա­խի հանձ­նում էր, բա­նա­կի ի­րա­կան թա­լանն ու կազ­մա­քան­դումն էր, ու այդ սցե­նա­րով էր, որ դուք այդ ժա­մա­նակ ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր էիք։ Ո­րոշ ժա­մա­նակ անց այդ ուղ­ուց, կար­ծես թե, հետ կանգ­նե­ցիք, բայց այ­սօր ձեր ա­նո­րո­շութ­յու­նը կաս­կած­նե­րի տե­ղիք է տա­լիս։ ­Դուք շատ լավ հաս­կա­նա­լով, որ զոհ եք դար­ձել ստին ու կեղ­ծի­քին, այ­սօր հաս­կա­նա­լով նաեւ, որ ՀՀ 3-րդ ­նա­խա­գահ ­Սերժ ­Սարգս­յա­նի վրա բա­ցի բեն­զի­նի ան­հիմն գոր­ծից ու­րիշ ո­չինչ չէին էլ կա­րող կա­րել, չե՞ք հաս­կա­ցել, որ Ս. ­Սարգս­յանն իր հայ­րե­նի­քի սահ­ման­ներն ա­նա­ռիկ պա­հող, մար­տու­նակ բա­նակ ստեղ­ծող ու հզո­րաց­նող ղե­կա­վար է ե­ղել, որ նրա ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին բո­լոր ո­լորտ­նե­րը ոչ թե ձա­խո­ղել էին, այլ հա­կա­ռա­կը՝ վե­րելք էին ապ­րում, որ ա­մոթ էր պար­զա­պես նման մար­դու ան­վան հետ խա­ղա­լը, Ար­ցա­խի հե­րո­սին «նախ­կին» ան­վա­նե­լը, ո­րը, ցա­վոք, այ­սօր եւս օգ­տա­գոր­ծել եք ձեր գրառ­ման մեջ, իսկ այդ քրգոր­ծը, ի­հար­կե, պետք է փակ­վեր», - անդ­րա­դառ­նա­լով Ս. ­Հով­սեփ­յա­նին՝ գրել է ՀՀԿ ԵԿ ­Հա­սա­րա­կայ­նութ­յան հետ կա­պե­րի եւ լրատ­վութ­յան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ա­նի ­Համ­բար­ձում­յա­նը եւ շեշ­տել, որ հայ­րե­նի­քի գո­ղը, եր­կի­րը թա­լա­նո­ղը ե­ղել են նախ­կին ու ներ­կա ՔՊ-ա­կան­նե­րը: ­Հե­տաքր­քիր է՝ ­Սոֆ­յա ­Հով­սեփ­յա­նը մի՞­թե հա­մա­միտ չէ այս մտքի հետ:

­Չէ, իս­կա­պես, նախ­կին նի­կո­լա­կան չի լի­նում. այս հա­մոզ­ման ես գա­լիս, երբ հե­տե­ւում ես նախ­կին ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ մտքե­րին: ­Նի­կո­լի հետ դա­շինք կազ­մած քա­ղա­քա­կան ու­ժի ան­դա­մը, ում կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Էդ­մոն ­Մա­րուք­յա­նը մին­չեւ վեր­ջերս ­Փա­շին­յա­նի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րով դես­պանն էր, հայ­տա­րա­րել է, թե՝ «Ռո­բերտ ­Քո­չար­յա­նը եւ ­Սերժ ­Սարգս­յա­նը ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին ստեղ­ծել, բե­րել են իշ­խա­նութ­յան եւ մին­չեւ վերջ պաշտ­պա­նե­լու են նրան` քա­ղա­քա­կան դաշ­տում բո­լո­րին փչաց­նե­լով եւ խան­գա­րե­լով»: Ի՞նչ ե­րես պետք է ու­նե­նա մարդ, որ վեց տա­րի նույ­նաց­վի ­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան հետ ու հի­մա հան­կարծ ի­րեն նե­տի ­Բագ­րատ սրբա­զա­նի շարժ­ման գիր­կը եւ մի հատ էլ ինքն ի­րեն մո­ռա­ցած՝ ա­սի, թե ­Քո­չար­յանն ու ­Սարգս­յանն են ­Նի­կո­լին բե­րել իշ­խա­նութ­յան: Ի­րո՞ք, այս մար­դիկ կար­ծում են, որ մենք հի­շո­ղութ­յուն­ներս կորց­րել ենք:

Ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ է հան­դես ե­կել ա­մե­րի­կա­ցի նախ­կին հե­տա­խույզ ՍՔՈԹ ՌԻԹԵՐԸ: Իր X-միկ­րոբ­լո­գում նա գրել է, որ ԱՄՆ իշ­խա­նութ­յուն­ներն ար­գե­լել են ի­րեն՝ մաս­նակ­ցել ­Սանկտ ­Պե­տեր­բուր­գի մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան ֆո­րում 2024-ին։ «Ես Ն­յու ­Յոր­քից ինք­նա­թիռ էի նստում։ ­Մաք­սա­յի­նի ե­րեք աշ­խա­տա­կից ինձ մի կողմ տա­րան, անձ­նա­գիրս վերց­րին։ ­Հար­ցին, թե ին­չու, նրանք պա­տաս­խա­նե­ցին. «Պետ­դե­պար­տա­մեն­տի հրա­մանն է»: Ն­րանք ինձ հա­մար այլ տե­ղե­կութ­յուն չու­նեին։ Օ­դա­նա­վից հա­նե­ցին իմ պա­յու­սակ­նե­րը, իսկ հե­տո ինձ դուրս հա­նե­ցին օ­դա­նա­վա­կա­յա­նից։ Իմ անձ­նա­գիրն են պա­հել», - պատ­մում է նա ու ար­ձա­նագ­րում. «Եվ այս ա­մե­նը կա­տար­վում է ոչ թե Հ­յու­սի­սա­յին ­Կո­րեա­յում, այլ՝ ու­շադ­րութ­յո՜ւն, դե­մոկ­րա­տա­կան ու խոս­քի ա­զա­տութ­յան երկ­րում՝ Ա­մե­րի­կա­յում»: Իսկ մեզ մնում է զար­մա­նալ նախ­կին հե­տա­խույ­զի վրա, որ դեռ զար­մա­նում է՝ փնտրե­լով ու չգտնե­լով ժո­ղովր­դա­վա­րութ­յուն Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում: ­Չէ՞ որ այն ի­րա­կա­նում եր­բե­ւէ չի էլ ե­ղել այն­տեղ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)