Լավ, սա մանկապարտե՞զ է, թե՞ խորհրդարան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Լրագրողի հարցին, թե` պատրաս՞տ է ներել Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է. «Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է, բայց ներել՝ չի նշանակում իրեն հանդուրժել վարչապետի պաշտոնում»: Ի՞նչ ասես, նորություն չէ, որ Գեղամ Նազարյանի ամեն հաջորդ հայտարությունն ի վնաս իրեն է եւ հօգուտ իր նախկին ընկեր Նիկոլի: Թող Աստված ների Գեղամ Նազարյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ, եթե կարող է, մենք` մահկանացուներս ո՞վ ենք, որ ներում ենք շնորհում` այսքան կորուստ, ցավ ու տառապանք տեսնելուց հետո:

Ստեղծված ներքաղաքական իրավիճակում «ունիկալ» լուծում է գտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ: Նա ասում է. «Թո՛ղ ՔՊ-ն մանդատները վայր դնի. ես իրենց հետ հավասար պատրաստ եմ հրաժարվել»: Լավ, սա մանկապարտե՞զ է, թե՞ խորհրդարան: Ում ում, բայց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղիչին, ինչ խոսք, չի սազում նման պարզունակ արդարացում գտնել` ինչ է թե մանդատը վայր չդնի: Հատկապես, երբ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասում է. «Իշխանությունները փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը կառչած է մանդատներից, բայց դա հիմարություն է»: Ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանը գրել է. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը հենց այսօր վայր չի դնում մանդատները եւ չի ապահովում իրենց ցուցակների լիակատար մաքրումը, ուրեմն` վաղվանից իրենք ինձ համար իշխանությանը հավասար են…»:

Բագրատ սրբազանի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառմամբ է հանդես եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` փորձ է արվում իշխանափոխության համար հայտարարված 96 ժամը լղոզել ու մոռացության մատնել: Հարց է ծագում` իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած Չախոյանն ինչո՞ւ է հուզվել, եթե անգամ այդպես է: Կարո՞ղ է հոգնել է շեֆից ու իշխանափոխություն է ուզում: Այլապես ինչպե՞ս բացատրել այս մուննաթը, որը կարող էր արտահայտել ամեն մի ընդդիմադիր, բայց ոչ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Իրավունքն» անդրադարձել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նրա կինը` Անգին Մալխասյանն ահազանգում է, որ իրեն հասած տեղեկություններով` ամուսնուն տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ որ 6 օր է` Կ. Պողոսյանին թույլ չեն տալիս կապ հաստատել հարազատների հետ։ Նա ընդամենը մեկ անգամ բարձրախոսով քննիչի, փաստաբանների ներկայությամբ տնեցիներին հորդորել է իրենց լավ նայել, դրանից հետո որեւէ հեռախոսազանգ չի հնչել։ Սա իրավական գործընթա՞ց է, թե՞ 3 անչափահաս երեխաների հոր առեւանգում: Ի վերջո, մի՞թե չկար խափանման այլ միջոց, ասենք, ստորագրություն երկրից չհեռանալու մասին կամ թեկուզ` տնային կալանք: Արդեն ընդդիմադիր լինելը քրորեն պատժելի՞ է դարձել «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում