ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունիսի 11-ը, անվանի ծանրամարտիկ, Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի չեմպիոն, Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, ծնունդով գյումրեցի ԳԱՐԻԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է, 21-ամյակն է նշում։ Նա ծնվել է 2003 թվականին։ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։ Գարիկի անձնական մարզիչը հայրն է վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանը։ Գարիկը, հենց հայրիկից էլ ոգևորվել է ու պարապել ծանրամարտով, հասել բազում հաջողությունների։ 2022֊ի մայիսի 2֊ին Հունաստանի Հերակլիոն քաղաքում 96 կգ քաշայինների պայքարում, Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170+200),երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց երիտասարդների Աշխարհի չեմպիոն։ 2021֊ին Ուզբեկստանում էր դարձել Աշխարհի առաջնության չեմպիոն, 2023֊ին դարձավ արդեն Աշխարհի եռակի չեմպիոն։ Գարիկը շատ աշխատասեր, նպատակասլաց, շատ բարի, հիանալի անձնավորություն է։ Անցած տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ու սահմանեց Աշխարհի ռեկորդ, այս տարի էլ դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։ Նա այս տարի կմասնակցի նաև Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը, կապ է հաստատել ու կարճ զրույց ունեցել օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Գարիկ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ արդեն Փարիզում։

- Շատ շնորհակալ եմ։ Կուզենամ, որ ամենակարևորը մեր երկրում միշտ խաղաղություն լինի։ Ես այժմ գտնվում եմ Ծաղկաձորում։ Գյումրիում հավաքներին մասնակցելուց հետո, այժմ եկել ենք Ծաղկաձոր, այստեղ պատրաստվում ենք Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, ջանք ու եռանդ չեմ խնայում,որպեսզի կարողանամ հաջող հանդես գալ ու նվաճել ամենաբաղձալին Օլիմպիական ոսկե մեդալը, դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում