ՀՈՒՆԻՍԻ 11-Ը, ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հունիսի 11-ը, խորհրդային հայ լեգենդար ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ ՀՈԿՍԵՆ ԱՌԱՔԵԼԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ծննդյան օրն է, 63-ամյակն է նշում։ Նա ծնվել է 1961 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965-ին, ընտանիքով տեղափոխվել են Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1982 թվականին, Միրզոյանը հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, նույն հաջողությունը նա կրկնել է 1983, 1988 և 1991 թվականներին։ 1983-ին, հաղթել է մեծահասակների Աշխարհի առաջնությունում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժության և ընդհանուր հաշվարկում։ Իսկ ուղիղ 36 տարի առաջ, հեռավոր 1988 թվականին, Միրզոյանը դարձել է Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նրա որդին Առաքելը և եղբորորդին Արայիկը ևս ծանրամարտիկներ են շարունակում են նրա սուրբ գործը։
Հոկսեն Միրզոյանի ջանքերով, ծանրամարտի մարզադպրոց է բացվել նրա հարազատ գյուղում, որտեղ պարապում են բազմաթիվ երեխաներ։
Շնորհավորում ենք լեգենդար մարզիկին, մաղթելով առողջություն, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

